https://arm.sputniknews.ru/20260401/irani-futbvolistnery-khaghadasht-en-durs-en-ekel-zvohvats-erekhaneri-lusankarnervov-100473680.html
Իրանի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս են եկել զոհված երեխաների լուսանկարներով
Իրանի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս են եկել զոհված երեխաների լուսանկարներով
Sputnik Արմենիա
Թուրքիայում կայացած խաղում Իրանի հավաքականը հաղթել է 5:0 հաշվով։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T11:52+0400
2026-04-01T11:52+0400
2026-04-01T11:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
երեխա
լուսանկար
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100469943_0:0:1280:721_1920x0_80_0_0_cb48de54a96ab549a87236bce3e4ce6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի հետ ստուգողական խաղից առաջ հիշատակի միջոցառում են անցկացրել։ Նրանք խաղադաշտ են դուրս եկել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհված երեխաների լուսանկարներով։Թուրքիայում կայացած խաղում Իրանի հավաքականը հաղթել է 5:0 հաշվով։Խաղն անցկացվել է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստման շրջանակում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդ չի տալիս Իրանի հավաքականին ժամանել առաջնությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Իրանի հավաքականը պետք է մասնակցի առաջնությանը, այդ թվում՝ ԱՄՆ–ում անցկացվող խաղերին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Иранские футболисты вышли на поле с фотографиями детей, погибших из-за удара США
Sputnik Արմենիա
Иранские футболисты вышли на поле с фотографиями детей, погибших из-за удара США
2026-04-01T11:52+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100469943_146:0:1145:749_1920x0_80_0_0_498060c0f8949c9402f1a7fc0fc68aa6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, երեխա, լուսանկար, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, երեխա, լուսանկար, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրանի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս են եկել զոհված երեխաների լուսանկարներով
11:52 01.04.2026 (Թարմացված է: 11:56 01.04.2026) Թուրքիայում կայացած խաղում Իրանի հավաքականը հաղթել է 5:0 հաշվով։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի հետ ստուգողական խաղից առաջ հիշատակի միջոցառում են անցկացրել։ Նրանք խաղադաշտ են դուրս եկել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհված երեխաների լուսանկարներով։
Թուրքիայում կայացած խաղում Իրանի հավաքականը հաղթել է 5:0 հաշվով։
Խաղն անցկացվել է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստման շրջանակում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդ չի տալիս Իրանի հավաքականին ժամանել առաջնությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Իրանի հավաքականը պետք է մասնակցի առաջնությանը, այդ թվում՝ ԱՄՆ–ում անցկացվող խաղերին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: