https://arm.sputniknews.ru/20260401/inch-scenarner-en-hnaravvor-hh-erkatughu-karavarman-kvoncesiaji-shurj-pvordzageti-kartsiqy-100507246.html
Ի՞նչ սցենարներ են հնարավոր ՀՀ երկաթուղու կառավարման կոնցեսիայի շուրջ. փորձագետի կարծիքը
Ի՞նչ սցենարներ են հնարավոր ՀՀ երկաթուղու կառավարման կոնցեսիայի շուրջ. փորձագետի կարծիքը
Sputnik Արմենիա
Հայաստանի երկաթուղիների ռուսական կառավարման հարցը կարող է միայն առիթ լինել տարածաշրջանում հայկական սահմանների լիակատար ապաշրջափակումից խուսափելու համար: 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T21:17+0400
2026-04-01T21:17+0400
2026-04-01T21:17+0400
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352847_0:165:1600:1065_1920x0_80_0_0_3012ddc03aa38cb0424e51ad4b822160.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի կողմից երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման ձևաչափի փոփոխման գործընթացի զարգացումը մեծապես կախված է Ռուսաստանի դիրքորոշումից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։Նա կարծում է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի հարցում հնարավոր է իրավիճակի զարգացման երեք տարբերակ` ՌԴ–ն համաձայնում է, ՌԴ–ն չի համաձայնում, ՀՀ–ն ընտրություններից հետո միակողմանի լուծարում է պայմանագիրը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը Ղազախստանին կոնցեսիան փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։Նա շեշտեց, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման փոփոխության համար առանցքային է Ռուսաստանի համաձայնությունը«Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ իրենք նման հարց չեն քննարկում, նույնիսկ Հայաստանից նման դիմում չեն ստացել»,– ավելացրեց քաղաքագետը։Ինչ վերաբերում է հայկական կողմից առանց ռուսական կողմի համաձայնության պայմանագրի խզման տարբերակին, Պողոսյանը նշեց, որ դա կարող է լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Նրա կարծիքով` ՌԴ այցի ընթացքում հարցը Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի քննարկման առարկա կդառնա։Ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղիներում գերազանցել են 30 մլրդ ռուբլին․ ԶախարովաԽոսելով Թուրքիայի և Ադրբեջանի պատրաստակամությանը՝ բեռներն ուղարկել հայկական Երասխ-Գյումրի հատվածով, քաղաքագետը նշեց` վստահ չէ, որ այդ երկրներն ընդհանրապես ծրագրում են Հայաստանի լիարժեք ապաշրջափակում և սահմանների բացում։Քաղաքագետը նաև կասկածում է, որ Անկարան ու Բաքուն շահագրգռված են Հայաստանը կարևոր տարանցիկ երկրի վերածելու հարցում, քանի որ դա ենթադրում է նրա ներուժի աճ։«Այլ հարց է, որ լոգիստիկ ընկերությունները, որոնք իրականացնելու են փոխադրումները (չէ՞ որ բեռնափոխադրումներն իրականացնելու են խոշոր մասնավոր լոգիստիկ ընկերությունները) կարող են շահագրգռված լինել Երասխով և Գյումրիով փոխադրումների մեջ: Սակայն այստեղ նույնպես պետք է հաշվի առնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նրանց վրա ճնշում գործադրելու հնարավորությունը»,– շարունակեց քաղաքագետը։Մենք այլ մոտիվացիա չունենք. Փաշինյանը` ՀԿԵ–ի վերաբերյալ Ռուսաստանի հետ քննարկումների մասինԴիտարկմանը, թե ՀՀ–ն կարող է պահանջել TRIPP-ից օգտվող ընկերություններից շարունակել ճանապարհը Երասխով, Բենիամին Պողոսյանն արձագանքեց` խիստ կասկածում է, որ ՀՀ–ն նման պահանջներ կարողանա դնել։Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարից գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության կոնցեսիոն կառավարման ներքո։ Համաձայնագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352847_25:0:1445:1065_1920x0_80_0_0_5e9a72d11c90756ad7146b0b42c1b921.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ապաշրջափակում
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ապաշրջափակում
Ի՞նչ սցենարներ են հնարավոր ՀՀ երկաթուղու կառավարման կոնցեսիայի շուրջ. փորձագետի կարծիքը
Հայաստանի երկաթուղիների ռուսական կառավարման հարցը կարող է միայն առիթ լինել տարածաշրջանում հայկական սահմանների լիակատար ապաշրջափակումից խուսափելու համար:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի կողմից երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման ձևաչափի փոփոխման գործընթացի զարգացումը մեծապես կախված է Ռուսաստանի դիրքորոշումից։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի հարցում հնարավոր է իրավիճակի զարգացման երեք տարբերակ` ՌԴ–ն համաձայնում է, ՌԴ–ն չի համաձայնում, ՀՀ–ն ընտրություններից հետո միակողմանի լուծարում է պայմանագիրը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին
հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտարարեց, որ
Ռուսաստանը Ղազախստանին կոնցեսիան փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։
«Հայաստանի իշխանությունները կարծում են, որ եթե TRIPP-ը իրականացվի և դառնա Կենտրոնական Ասիա-Եվրոպա երթուղու կամ երթուղիների մաս, ապա անհրաժեշտ է այնպես անել, որ բեռները Սյունիքից և Նախիջևանից հետո անցնեն Երասխով և Գյումրիով, այլ ոչ թե անմիջապես Նախիջևանից դեպի Թուրքիա։ Իսկ Կարս-Նախիջևան ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել, ենթադրաբար, 2029 թվականին։ Հնարավոր է նաև, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ «Ռուսական երկաթուղիները» գտնվում է պատժամիջոցների տակ, և դա խնդիրներ կստեղծի։ Այդ մտահոգությունն իրական է, թե առիթ է հանդիսանում այդ երթուղուց խուսափելու և ապագա Կարս-Նախիջևան ճանապարհի օգտագործումը հիմնավորելու համար՝ դժվար է ասել։ Տարբերակներից յուրաքանչյուրը հնարավոր է», – ասաց Պողոսյանը։
Նա շեշտեց, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման փոփոխության համար առանցքային է Ռուսաստանի համաձայնությունը
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ իրենք նման հարց չեն քննարկում, նույնիսկ Հայաստանից նման դիմում չեն ստացել»,– ավելացրեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է հայկական կողմից առանց ռուսական կողմի համաձայնության պայմանագրի խզման տարբերակին, Պողոսյանը նշեց, որ դա կարող է լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Նրա կարծիքով`
ՌԴ այցի ընթացքում հարցը Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի քննարկման առարկա կդառնա։
Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի պատրաստակամությանը՝ բեռներն ուղարկել հայկական Երասխ-Գյումրի հատվածով, քաղաքագետը նշեց` վստահ չէ, որ այդ երկրներն ընդհանրապես ծրագրում են Հայաստանի լիարժեք ապաշրջափակում և սահմանների բացում։
«Դա ինքնին հարցականի տակ է, որովհետև նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի հետ սահմանի բացումը օդում կախված է 2022 թ. հուլիսից և անընդհատ հետաձգվում է։ Անկարան ասում է՝ «սպասեք մեկ ամիս, 2 ամիս»… Ես վստահ չեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են սահմանների լիարժեք ապաշրջափակում»,– ավելացրեց Պողոսյանը։
Քաղաքագետը նաև կասկածում է, որ Անկարան ու Բաքուն շահագրգռված են Հայաստանը կարևոր տարանցիկ երկրի վերածելու հարցում, քանի որ դա ենթադրում է նրա ներուժի աճ։
«Այլ հարց է, որ լոգիստիկ ընկերությունները, որոնք իրականացնելու են փոխադրումները (չէ՞ որ բեռնափոխադրումներն իրականացնելու են խոշոր մասնավոր լոգիստիկ ընկերությունները) կարող են շահագրգռված լինել Երասխով և Գյումրիով փոխադրումների մեջ: Սակայն այստեղ նույնպես պետք է հաշվի առնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նրանց վրա ճնշում գործադրելու հնարավորությունը»,– շարունակեց քաղաքագետը։
Դիտարկմանը, թե ՀՀ–ն կարող է պահանջել TRIPP-ից օգտվող ընկերություններից շարունակել ճանապարհը Երասխով, Բենիամին Պողոսյանն արձագանքեց` խիստ կասկածում է, որ ՀՀ–ն նման պահանջներ կարողանա դնել։
«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա պնդել դա։ Առավել ևս, որ ո՛չ բեռներն են լինելու հայկական (քանի որ կլինեն ադրբեջանական, թուրքական կամ Կենտրոնական Ասիայից), ո՛չ էլ փոխադրող ընկերությունները։ Դժվարությամբ եմ պատկերացնում, որ Հայաստանը կպահանջի դա, հավանականությունը համարում եմ գրեթե զրոյական», - նշեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարից գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության կոնցեսիոն կառավարման ներքո։ Համաձայնագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։