https://arm.sputniknews.ru/20260305/menq-ajl-mvotivacia-chunenq-pashinjany-hkei-veraberjal-rusastani-het-qnnarkumneri-masin-99502903.html
Մենք այլ մոտիվացիա չունենք. Փաշինյանը` ՀԿԵ–ի վերաբերյալ Ռուսաստանի հետ քննարկումների մասին
Մենք այլ մոտիվացիա չունենք. Փաշինյանը` ՀԿԵ–ի վերաբերյալ Ռուսաստանի հետ քննարկումների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ հարցի վերաբերյալ որոշակի ըմբռնում են տեսնում։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T13:13+0400
2026-03-05T13:13+0400
2026-03-05T14:00+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/764/88/7648819_0:0:1920:1080_1920x0_80_0_0_92707bbdc8849872135dcfb7f205ba4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ շարունակվո՞ւմ են քննարկումները այս հարցի շուրջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/764/88/7648819_480:0:1920:1080_1920x0_80_0_0_16325efc37bd6d8bb4ec40dffca74e6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Մենք այլ մոտիվացիա չունենք. Փաշինյանը` ՀԿԵ–ի վերաբերյալ Ռուսաստանի հետ քննարկումների մասին
13:13 05.03.2026 (Թարմացված է: 14:00 05.03.2026) ՀՀ վարչապետը նշեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ հարցի վերաբերյալ որոշակի ըմբռնում են տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ շարունակվո՞ւմ են քննարկումները այս հարցի շուրջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Փաշինյանն առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։
«ՌԴ մեր գործընկերների հետ հարցի վերաբերյալ մենք որոշակի ըմբռնում ենք տեսնում, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ էլի եմ ասում` մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք մեր գործընկերների հետ կիսվում ենք օբյեկտիվ իրավիճակով, որ Հայաստանն այս առումով իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Մենք այլ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք, որ մենք կհասնենք կոնկրետ լուծումների»,– հայտարարեց նա։
Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։