https://arm.sputniknews.ru/20260401/hhum-ajsorvanic-kgvortsi-elektramvobilneri-gujqaharki-nvazecman-nvor-kargy-100472911.html
ՀՀ–ում այսօրվանից կգործի էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցման նոր կարգը
ՀՀ–ում այսօրվանից կգործի էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցման նոր կարգը
Sputnik Արմենիա
ՀՀ ՊԵԿ–ն մարտի 31-ի դրությամբ վերադարձրել է 636 տրասնպորտային միջոցների մաքսատուրքի գումարները: 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T11:29+0400
2026-04-01T11:29+0400
2026-04-01T12:21+0400
հայաստան
էլեկտրամոբիլ
գույքահարկ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100474594_0:0:3079:1731_1920x0_80_0_0_92a4ff6f0dbfe938636a90bca637b610.jpg
ԵՐԵՎԱՆ, ապրիլի 1 – Sputnik. Հայաստանում այսօրվանից կգործի էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցման նոր կարգը։ Այդ մասին հիշեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության` մարտի 5–ի որոշմամբ` ընդհանուր կանոնակարգում հիմք կվերցվի ԵԱՏՄ չափանիշը, ըստ որի` միության ռեեստրում անհատապես գրանցված էլեկտրամոբիլների դեպքում, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը։Կան նաև էլեկտրամոբիլներ, որոնք ԵԱՏՄ ռեեստրում չունեն էլեկտրոնային անձնագիր։ Այս դեպքում կկիրառվի պրոգրեսիվության կանոնը։ Մասնավորապես մինչև 250 ձիաուժ ունեցող էլեկտրամոբիլների դեպքում կլինի առավելագույն պիկային հզորությունը` բաժանած 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժից ավելի դեպքում` 1.5+2.5 գործակից։Գերատեսչությունը մեկ այլ օրինակ է բերում՝ 218 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 145 ձիաուժ։ Այսինքն` 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար մինչ այժմ վճարվող 133 400 դրամ գույքահարկի փոխարեն քաղաքացին կվճարի 43.500 դրամ։Արդեն գրանցված էլեկտրամոբիլների տվյալները կփոփոխվեն ավտոմատ, սեփականատերերը դրա մասին կտեղեկանան roadpolice.am հարթակի իրենց անձնական էջում կամ համապատասխան հաղորդագրությամբ։Նոր կարգավորումը կգործի մինչև 2028 թ. դեկտեմբերի 31–ը։Ի դեպ, էլեկտրամոբիլների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ըստ այդմ` 2026 թ. հունվարի 9–ին հրապարակված 636 տրասնպորտային միջոցների մաքսատուրքի գումարները մարտի 31-ի դրությամբ վերադարձվել են:Մաքսատուրքի գումարների վերադարձն իրականացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության շրջանակում, ըստ որի` էլեկտրամոբիլներն ազատվում են ներկրման և օտարման համար ավելացված արժեքի հարկից։Հիշեցնենք` 2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստացել է 15 հազար էլեկտրամոբիլների` առանց մաքսատուրքի ներմուծման քվոտա։ ՀՀ իշխանությունները որոշել են այդ արտոնությունը տարածել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների վրա։Նշենք, որ Հայաստանում արդեն կա 30–40 հազար էլեկտրամոբիլ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100474594_106:0:2835:2047_1920x0_80_0_0_add3396c873803cd2312dd23f00a3a1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրամոբիլ, գույքահարկ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, էլեկտրամոբիլ, գույքահարկ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ներքին գործերի նախարարություն (նգն)
ՀՀ–ում այսօրվանից կգործի էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցման նոր կարգը
11:29 01.04.2026 (Թարմացված է: 12:21 01.04.2026) ՀՀ ՊԵԿ–ն մարտի 31-ի դրությամբ վերադարձրել է 636 տրասնպորտային միջոցների մաքսատուրքի գումարները:
ԵՐԵՎԱՆ, ապրիլի 1 – Sputnik. Հայաստանում այսօրվանից կգործի էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցման նոր կարգը։ Այդ մասին հիշեցրել է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ կառավարության` մարտի 5–ի որոշմամբ` ընդհանուր կանոնակարգում հիմք կվերցվի ԵԱՏՄ չափանիշը, ըստ որի` միության ռեեստրում անհատապես գրանցված էլեկտրամոբիլների դեպքում, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը։
Կան նաև էլեկտրամոբիլներ, որոնք ԵԱՏՄ ռեեստրում չունեն էլեկտրոնային անձնագիր։ Այս դեպքում կկիրառվի պրոգրեսիվության կանոնը։ Մասնավորապես մինչև 250 ձիաուժ ունեցող էլեկտրամոբիլների դեպքում կլինի առավելագույն պիկային հզորությունը` բաժանած 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժից ավելի դեպքում` 1.5+2.5 գործակից։
«Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը` 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։ Օրինակ` 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 284 ձիաուժ։ Այսինքն` 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար մինչ այժմ վճարվող 666 000 դրամ գույքահարկի փոխարեն, քաղաքացին կվճարի 276 000 դրամ»,– նշում է ՆԳՄ–ն։
Գերատեսչությունը մեկ այլ օրինակ է բերում՝ 218 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 145 ձիաուժ։ Այսինքն` 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար մինչ այժմ վճարվող 133 400 դրամ գույքահարկի փոխարեն քաղաքացին կվճարի 43.500 դրամ։
Արդեն գրանցված էլեկտրամոբիլների տվյալները կփոփոխվեն ավտոմատ, սեփականատերերը դրա մասին կտեղեկանան roadpolice.am հարթակի իրենց անձնական էջում կամ համապատասխան հաղորդագրությամբ։
Նոր կարգավորումը կգործի մինչև 2028 թ. դեկտեմբերի 31–ը։
Ի դեպ, էլեկտրամոբիլների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ըստ այդմ` 2026 թ. հունվարի 9–ին հրապարակված 636 տրասնպորտային միջոցների մաքսատուրքի գումարները մարտի 31-ի դրությամբ վերադարձվել են:
Մաքսատուրքի գումարների վերադարձն իրականացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության շրջանակում, ըստ որի` էլեկտրամոբիլներն ազատվում են ներկրման և օտարման համար ավելացված արժեքի հարկից։
Հիշեցնենք` 2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստացել է 15 հազար էլեկտրամոբիլների` առանց մաքսատուրքի ներմուծման քվոտա։ ՀՀ իշխանությունները որոշել են այդ արտոնությունը տարածել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների վրա։
Նշենք, որ Հայաստանում արդեն կա 30–40 հազար էլեկտրամոբիլ։