00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազեցվի. ՆԳ նախարարը մանրամասներ ներկայացրեց

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2026
Բաժանորդագրվել
Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թ. ապրիլի 1–ից և կգործի մինչև 2028 թ–ի դեկտեմբերի 31–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանում էլեկտրամոբիլների քանակի ավելացմամբ և երթևեկության ծանրաբեռնվածությանը զուգահեռ ՀՀ կառավարությունը որոշել է լավարկել և նվազեցնել այս տեսակի մեքենաների գույքահարկը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով` այսպիսով փոփոխում են էլեկտրամոբիլների հաշվառման կանոնակարգը, որպեսզի գույքահարկի հաշվարկման կարգը լինի միատեսակ։
Նա ընդգծեց, որ այս առաջարկը եկել է էլեկտրամոբիլ շահագործող քաղաքացիներից։
Վերահաշվարկ կարվի․ ՀՀ էլեկտրամոբիլ ներմուծելու ֆիզանձանց քվոտաները կարող են ավելանալ
Նախարարի խոսքով` այս պահի դրությամբ էլեկտրամոբիլների շարժիչի հզորությանը վերաբերող երկու ցուցանիշ կա` առավելագույն` պիկային հզորություն, և մյուսը` կայուն հզորություն։
Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխարհում նախապատվությունը տրվում է էլեկտրամոբիլների շարժիչի կայուն հզորության ցուցանիշին, որը հնարավորություն է տալիս վարել մեքենան` առանց վնասելու մարտկոցը։
«Ինչ վերաբերում է էլեկտրամոբիլների շարժիչի հզորության առավելագույն` պիկային հզորության ցուցանիշին, ապա այն կարճատև ժամանակահատվածում արագությանը նպաստող առավելագույն հզորությունն է, որ մարկետինգային տրամաբանության մեջ միշտ շատ ավելի բարձր է լինում, քան իրական պատկերն է ստացվում։ ՀՀ ներպետական կարգավորումներում, ընդհանուր առմամբ, որպես ընդհանուր սկզբունք` դրված է հենց պիկային հզորության չափիչը»,– մանրամասնեց նա։
Մինչդեռ ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգը, ըստ նախարարի, այնպիսին է, որ միության ռեեստրում գրանցվում են միայն անհատապես այն էլեկտրամոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, որտեղ նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը։
«Հիմա առաջարկում ենք` մեր ընդհանուր կանոնակարգում նշվի, որ գույքահարկի հաշվարկման համար հիմք կվերցվի ԵԱՏՄ ցուցիչը, սակայն կան էլեկտրամոբիլներ, որոնք ԵԱՏՄ ռեեստրում չունեն էլեկտրոնային անձնագիր։ Այս դեպքում կկիրառվի պրոգրեսիվության կանոնը։ Մասնավորապես, մինչև 250 ձիաուժ ունեցող էլեկտրամոբիլների դեպքում կլինի առավելագույն պիկային հզորությունը` բաժանած 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժից ավելիի դեպքում` 1.5+2.5 գործակից»,– պարզաբանեց նախարարը։
Օրինակ, ըստ նրա, եթե էլեկտրամոբիլն ունի 544 ձիաուժ պիկային հզորություն (այսինքն` 250 ձիաուժից ավելի ունեցող), և այն 2025 թ. արտադրության է, գույքահարկը հիմա կազմում է 666 հազար դրամ, սակայն առաջարկվող գործակցային այս նոր տրամաբանությամբ կլինի 276 հազար դրամ։
Էլեկտրամոբիլների հայկական լիցքավորիչները` պատին ամրացվող, փորձարկում են Լոս Անջելեսում
Եթե էլեկտրամոբիլն ունի 218 ձիաուժ պիկային հզորություն (այսինքն` մինչև 250 ձիաուժ ունեցող և այն 2025 թ. արտադրության է, գույքահարկը հիմա, կազմում է 136 400 դրամ, սակայն առաջարկվող գործակցային այս նոր տրամաբանությամբ կլինի 43 500 դրամ։
ՆԳ նախարարը նշեց, որ այս կանոնակարգերը կտարածվեն շուրջ 20 հազար ֆիզիկական և 4000 իրավաբանական անձանց նկատմամբ։
Այս կարգավորումից կօգտվեն նաև արդեն իսկ շահագործվող էլեկտրամոբիլների վարորդները։
Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թ. ապրիլի 1–ից և կգործի մինչև 2028 թ. դեկտեմբերի 31–ը, որից հետո գործադիր մարմինը կհասկանա` թողնե՞լ նույն ռեժիմը, թե՞ գնալ լավարկման։
Հիշեցնենք` 2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստացել է 15 հազար էլեկտրամոբիլների` առանց մաքսատուրքի ներմուծման քվոտա։ ՀՀ իշխանությունները որոշել են այդ արտոնությունը տարածել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների վրա։
Նշենք, որ Հայաստանում արդեն կա 30–40 հազար էլեկտրամոբիլ։
ՀՀ–ում էլեկտրամոբիլների շուկան ավելի արագ է աճում, քան ՌԴ–ում. ընկերության գլխավոր տնօրեն
Լրահոս
0