00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցու միջադեպի մասնակից եղբայրներից մեկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

© Sputnik Լուսինե Մարտիրոսյան
 Լուսինե Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2026
Բաժանորդագրվել
Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Երևան քաղաքի քննչական բաժնի շենքի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ եկեղեցու միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Նույն խափանման միջոցներն են կիրառվել նաև գործով անցնող մյուս անձի` հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի դատարանում։
«Այս պահին դեռ չգիտենք` ում է մակագրվել միջնորդությունը։ Ժամը չգիտենք, լրացուցիչ կտեղեկացնենք»,– ասաց Մարտիրոսյանը։
Մարտի 29–ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Երեկ` մարտի 30–ին, քննիչները խուզարկություն են իրականացրել տղաների բնակարանում և առանց քննությանը հետաքրքրող որևէ բան գտնելու` հեռացել են։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Լրահոս
0