00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանիքը չի հետաքրքրվում. ի՞նչ վիճակում է բռնությունից մահացած 1 տարեկան երեխայի քույրը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2026
Բաժանորդագրվել
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենի խոսքով` երեխայի վիճակի վատթարացում չկա։ Ինչպես բոլոր նորեկները, երեխան դեռ վախվորած է, պետք է հարմարվի նոր միջավայրին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանում բռնության ենթարկվելուց օրեր անց մահացած 1.2 տարեկան տղայի քույրը` 4.5 տարեկան Անին, բժիշկների հսկողության տակ է։ Մասնագետները փորձում են հասկանալ` երեխան ունի՞ լուրջ առողջական խնդիրներ, թե՞ առաջացած վիճակը թերսնման և խնամքի պակասի հետևանք է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։
Մարտի 16–ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ 38–ամյա կինը, որը նրա խորթ մայրն էր, երեխային բռնության էր ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18–ին նրան 2 ամսով կալանավորեցին, իսկ երեխայի կյանքը փրկել չհաջողվեց։ Մարտի 21-ին փոքրիկը հիվանդանոցում մահացավ։ Մահացած փոքրիկի քրոջը, որին տատիկն էր խնամում, տեղափոխել են Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն։
«Երեխան շարունակում է մնալ մեր կենտրոնում։ Մշտապես բժիշկների հսկողության տակ է։ Երեխայի վիճակի վատթարացում չկա։ Ինչպես բոլոր նորեկները, երեխան դեռ վախվորած է, պետք է հարմարվի նոր միջավայրին։ Ընտանիքի անդամներից ոչ մեկը երեխայի ճակատագրով չի հետաքրքրվել»,–ասաց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը ։
Նրա խոսքով` նման դեպքերում, երբ ընտանիքում երեխայի մահ է գրանցվում, պատասխանատու մարմինները շատ խիստ ու խոշորացույցով են սկսում նայել այդ ընտանիքին, որպեսզի մյուս երեխաները հանկարծ ռիսկի չենթարկվեն։
«Եթե նման դեպք չլիներ, ավելի մեծ կլիներ հավանականությունը, որ երեխան կվերամիավորվեր իր ընտանիքի հետ, երբ ճգնաժամային փուլն ավարտվեր։ Բայց այս դեպքում, երբ շատ լուրջ է իրավիճակը, չեմ կարծում, որ նման պարզ ընթացակարգով խնդիրը լուծվի»,–ասաց նա։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ընտանիքից 2 երեխա հանձնված է խնամատար ընտանիքի, Անտոնյանը նշեց, որ չի տիրապետում նման տեղեկատվության, բայց եթե դա այդպես է, առնվազն տարօրինակ է։
«Եթե ընտանիքում 2 երեխայի համար իրավիճակը վտանգավոր է եղել ու ստիպված են եղել նրանց հանձնել խնամատար ընտանիքին, ի՞նչն է փոխվել, որ մյուս երեխաներին թողել են մոր խնամքին։ Եթե նույն խնամողն է, ուրեմն անորակ է խնամում բոլոր երեխաներին։ Պետք է հասկանալ՝ ինչն է խանգարել, որ մյուս երեխաները մնացել են մոր հետ։ Չի բացառվում, որ խնամատարության հանձնված 2 երեխաները նախորդ ամուսնությունից են, տարբեր հայրեր ունեն, պետք է մանրակրկիտ ծանոթանալ գործի նյութերին»,–ասաց Անտոնյանը։
Նշենք, որ հոր կողմից Ծափաթաղում սպանված 3–ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրներն էլ էին ժամանակավոր տեղափոխվել Հայ օգնության ֆոնդի աջակցության կենտրոն, սակայն ընտանիքի հարցով զբաղվող հոգաբարձուների խորհուրդը որոշում էր կայացրել, որ նրանց «լավագույն շահը» մոր մոտ վերադառնալն է։
Մեր նկարահանող խումբն արձանագրել էր, որ երեխաների տունդարձից 2 շաբաթ անց ոչինչ չէր փոխվել. նրանք էլի նույն անխնամ վիճակում են։ Չնայած ցուցմանը, որ երեխաների հետ մշտապես պետք է հոգեբան ու օլիգոֆրենոմանկավարժ աշխատեն, 2 շաբաթվա ընթացքում որևէ մասնագետ նրանց չէր այցելել։
Այսպիսով` թեև ՀՕՖ–ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենը վստահեցնում է, որ պատասխանատու մարմիններն ուշի ուշով հետևում են նմանատիպ ընտանիքներին, Ծափաթաղի դեպքից կարելի է եզրակացնել, որ ընտանիքում երեխայի սպանությունն այդքան էլ «մեծ պատճառ» չէ, որ մյուս երեխաներին ընդմիշտ վերցնեն այդ ընտանիքից։
Լրահոս
0