https://arm.sputniknews.ru/20260318/brnutjan-entarkvats-1-tarekan-erekhan-tsajrahegh-tsanr-e-99973364.html
Բռնության ենթարկված 1 տարեկան երեխան ծայրահեղ ծանր է
Բռնության ենթարկված 1 տարեկան երեխան ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Բժիշկներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են փոքրիկի կյանքի համար։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T10:49+0400
2026-03-18T10:49+0400
2026-03-18T10:52+0400
երեխա
հիվանդանոց
բռնություն
ծեծ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:160:1600:1060_1920x0_80_0_0_e24b1451910afcfc32d51f82a41ac508.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Երևանում խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Sputnik Արմենիային հայտնեցին «Արաբկիր» բժշկական համալիրից։Տղա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:Երեկ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։ News.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։Ավելի վաղ դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ խորթ մայրը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1 ու կես ամիս շարունակ։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:0:1414:1060_1920x0_80_0_0_7dba8d7b7b9022446274618d4b5b92ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեխա, հիվանդանոց, բռնություն, ծեծ, երևան
երեխա, հիվանդանոց, բռնություն, ծեծ, երևան
Բռնության ենթարկված 1 տարեկան երեխան ծայրահեղ ծանր է
10:49 18.03.2026 (Թարմացված է: 10:52 18.03.2026) Բժիշկներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են փոքրիկի կյանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Երևանում խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Sputnik Արմենիային հայտնեցին «Արաբկիր» բժշկական համալիրից։
Տղա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Երեկ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով
կա ձերբակալված անձ։ News.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն
ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։
Ավելի վաղ դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ խորթ մայրը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1 ու կես ամիս շարունակ։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։