Ոչինչ չի փոխվել. ինչպես են ապրում Ծափաթաղում սպանված Տիգրանի քույր–եղբայրները
22:00 20.02.2026 (Թարմացված է: 01:24 21.02.2026)
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղ, զրուցել երեխաների մոր, հարևանների ու դպրոցի տնօրենի հետ։
Ամիսներ առաջ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրերն ու եղբայրները 14 օր է` տուն են վերադարձել: Ապրում են իրենց նախկին առօրյայով, 4–ից 3–ը վերադարձել են դպրոց: Նրանց մայրը` Փառանձեմ Վաթյանը, մեզ ներս է հրավիրում, որպեսզի համոզվենք` տունը տաք է, երեխաներն էլ ուտելիք ունեն։

Օվանեսովների տունը, գյուղ Ծափաթաղ
© Sputnik / Aram Nersesyan
«Ամեն օր տարբեր բաներ են ուտում, երեկ կարտոֆիլ են կերել, այսօր առավոտյան` նրբերշիկ, երեխեքին սոված չեմ թողնում»,– ասում է նա։
Վառելափայտի գումարը մարզպետարանից են տվել: Օգնում են նաև սննդով։ Փառանձեմը հիմա չի աշխատում, միայն հաշմանդամության կարգ ունեցող երեխայի նպաստն է ստանում։
«Ես չեմ աշխատելու, էս հաշմանդամություն ունեցող երեխաներին ո՞ւր թողնեմ–գնամ...»,– հավելում է երեխաների մայրը։

Փառանձեմ Վաթյանը
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի սպանությունից հետո 4 անչափահասներին տեղափոխել էին երեխաների պաշտպանության կենտրոն, սակայն ընտանիքի հարցով զբաղվող հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել երեխաների շահի համար նրանց վերադարձնել մոր մոտ:
Թեև կարիք կա, որ երեխաների հետ մշտապես աշխատեն հոգեբանն ու օլիգոֆրեն մանկավարժը, և նրանց այցերը պետք է կազմակերպվեն տանը կամ դպրոցում, բայց մինչ օրս ոչ մի մասնագետ չի այցելել երեխաներին:

1/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում

2/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում

3/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում

4/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տանը

5/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում

6/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում
1/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում
2/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում
3/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում
4/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տանը
5/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում
6/6
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի քույրերն ու եղբայրները Ծափաթաղի տան բակում
Ծափաթաղի դպրոցի տնօրեն Հերմինե Խարազյանն ասաց, որ փաստաթղթային հարցեր են եղել, դրա համար էլ մասնագետները դեռ չեն այցելել երեխաներին։ Անչափահասներից երկուսը հաշվառված են դպրոցում. հատուկ մասնագետների կարիք ունեն։ Տնօրենը վստահեցրեց` շուտով մարզկենտրոնից հոգեբան կայցելի նրանց։

1/2
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի եղբայրը Ծափաթաղի դպրոցում

2/2
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի եղբայրը Ծափաթաղի դպրոցում
1/2
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի եղբայրը Ծափաթաղի դպրոցում
2/2
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի եղբայրը Ծափաթաղի դպրոցում
Հարևանները խուսափում են տեսախցիկի առաջ խոսելուց, ասում են` «չեն շփվում» այդ ընտանիքի հետ։ Կադրից դուրս ասում են` ոչինչ էլ չի փոխվել, նույն պայմաններում են ապրում, բայց մոր հետ երևի ավելի լավ է։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունը համոզված է` երեխաների վերադարձը ընտանիք նրանց լավագույն շահի համար է։ Իսկ թե ինչ պայմաններում են ապրում երեխաները, ներկայացված են ռեպորտաժում։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց։