https://arm.sputniknews.ru/20260321/baretes-aghjiknery-khabeutjamb-gumar-en-hapshtakel-irenc-zvoheric-ngni-nvor-bacahajtumy-100105376.html
«Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել իրենց զոհերից. ՆԳՆ–ի նոր բացահայտումը
«Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել իրենց զոհերից. ՆԳՆ–ի նոր բացահայտումը
Sputnik Արմենիա
Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան: 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T11:20+0400
2026-03-21T11:20+0400
2026-03-21T11:25+0400
տեսանյութեր
տեսանյութ
կիբեռհանցագործություն
խաբեություն
կրիպտոարժույթ
ներքին գործերի նախարարություն (նգն)
հափշտակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100104559_0:0:1280:720_1920x0_80_0_0_975c205c67e0d6fee7bfcc12cdba95ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:Նշվում է, որ ՀՀ–ի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացրել համակարգչային հափշտակություններ։Նշված հասցեում ՆԳՆ–ն իրականացրել է անակնկալ խուզարկություն։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսաքարտեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։Սոցցանցերում մեծաթիվ տուժողների են գայթակղել և ավելի քան 16 մլն դրամ հափշտակել․ ՔԿ«Խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով՝ օգտագործելով թվային տիրույթում հայտնի «Romantic Scam» մեթոդը»,- ասվում է հաղորդագրությունում:ՆԳՆ–ն բացահայտել է նաև, որ խմբի անդամները ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաև Telegram և WhatsApp հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։ Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին Telegram հավելվածի տարբեր զրուցարաններում։Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի:Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ՝ հանցավոր գործունեություն իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է։Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել․ 4 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի
Sputnik Արմենիա
Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի
2026-03-21T11:20+0400
true
PT2M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100104559_172:0:1132:720_1920x0_80_0_0_de9ec7b414dca5e8380b6a2d4091fc67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, կիբեռհանցագործություն, видео, խաբեություն, կրիպտոարժույթ, ներքին գործերի նախարարություն (նգն), հափշտակում
տեսանյութեր, տեսանյութ, կիբեռհանցագործություն, видео, խաբեություն, կրիպտոարժույթ, ներքին գործերի նախարարություն (նգն), հափշտակում
«Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել իրենց զոհերից. ՆԳՆ–ի նոր բացահայտումը
11:20 21.03.2026 (Թարմացված է: 11:25 21.03.2026) Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Նշվում է, որ ՀՀ–ի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացրել համակարգչային հափշտակություններ։
Նշված հասցեում ՆԳՆ–ն իրականացրել է անակնկալ խուզարկություն։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսաքարտեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։
«Խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով՝ օգտագործելով թվային տիրույթում հայտնի «Romantic Scam» մեթոդը»,- ասվում է հաղորդագրությունում:
ՆԳՆ–ն բացահայտել է նաև, որ խմբի անդամները ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաև Telegram և WhatsApp հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։ Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին Telegram հավելվածի տարբեր զրուցարաններում։
«Շահելով քաղաքացիների վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել են կեղծ՝ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում, չարաշահելով նրանց վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ՝ հափշտակելով ֆինանսական միջոցները»,–նշված է ՆԳՆ–ի հաղորդագրությունում
Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի:
Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ՝ հանցավոր գործունեություն իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։