00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել․ 4 անձ ձերբակալվել է

Բաժանորդագրվել
Ենթադրյալ հանցագործություն իրականացրած անձինք Երևանի Պարոնյան փողոցում կիսանկուղային հարկում գրասենյակ էին վարձակալել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ-ում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք հանցավոր գործունեություն են ծավալում։
«Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալել են տարածքը, այն կահավորել հատուկ համակարգչային տեխնիկայով։ Դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ այդ անձինք կատարել են նամակագրություն, ինչպես նաև հեռախոսազանգեր ունեցել ԱՄՆ-ում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջակել են իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանը հայտնել է, որ հիշյալ գործընթացի ընթացքում հանցավոր խմբի անդամներն իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են և այն տեղափոխել այլ հասցե, իսկ հետագայում վաճառել տարբեր երկրներում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունը: Պարզվել է, որ խմբի տարբեր անդամներ պարբերաբար այցելել են նշված հասցե և գործունեության դիմաց վարձատրվել կանխիկ՝ ԱՄՆ դոլարով։
Առցանց «վճարվող առաջադրանքները» ռիսկեր են պարունակում. ՆԳՆ–ն զգուշացնում է
Իրականացված միջոցառումների արդյունքներով ՀՀ քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գտնվող գրասենյակում իրականացրել են անակնկալ խուզարկություն։
Մինասյանն ընդգծել է, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով։ Հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է և փոխանցվել քննչական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Իրավապահներն այս գործի շրջանակում նաև համագործակցում են ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ:
ՀՀ–ում կստեղծվի «կիբեռհանձնաժողով», որը կպաշտպանի կրիտիկական համարվող ենթակառուցվածքները
Լրահոս
0