00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներուժ կա. Մարջանյանը՝ ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնելու և մոդուլային ռեակտորների մասին

© SputnikԱրա Մարջանյան
Արա Մարջանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Բաժանորդագրվել
Արա Մարջանյանը կարծում է, որ ռուսական արտադրության ռեակտորները ամենահեռանկարայինն են Հայաստանի նոր ատոմային բլոկի համար։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են նախատեսված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Նա վստահ է, որ ծրագիրը հաջողությամբ է իրականացվելու, ինչը շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հնարավորություն է տալու։
«2021-2022 թթ․-ին աշխատող բլոկի շահագործման առաջին փուլը հաջողությամբ իրականացվեց, թրծվեց աշխատող բլոկի իրանը, մետաղը վերականգնեց իր հատկությունները, և շահագործման ժամկետը երկարացվեց մինչև 2026թ․-ը։ Շուտով կմեկնարկի շահագործման ժամկետի երկարացման 2-րդ փուլը։ Ատոմակայանը մի քանի ամսով կդադարեցնի աշխատանքը, և կկատարվեն համապատասխան աշխատանքներ, որոնք, վստահ եմ, հաջողությամբ կիրականացվեն»,- նշեց Մարջանյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք արժե մտահոգվել ատոմակայանի աշխատանքի՝ ժամանակավոր դադարի համար, կամ դա ինչպես կանդրադառնա քաղաքացիների վրա, փորձագետը նշեց՝ Հայաստանի էներգետիկ համակարգը այնպիսին է, որ անգամ մի քանի ամսով ատոմակայանի կանգը որևիցե շոշափելի ազդեցություն չի ունենա։ Նրա պնդմամբ՝ Հայաստանն ունի բավարար տեղակայված հզորություններ, մասնավորապես՝ 2 ՀԷԿ-երի կասկադներ՝ Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադը, գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններ՝ Երևանի ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ և 5-րդ բլոկը։
«Նաև Հայաստանում առկա է 1000 մեգավատտից ավելի տեղակայված արեգակնային ֆոտովոլտային հզորություն, այնպես որ կարող եմ վստահաբար ասել, որ որևիցե շոշափելի ազդեցություն չի թողնի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ատոմակայանի աշխատանքների դադարեցումն այս փուլում ծրագրված անհրաժեշտություն էր, քանի որ Հայաստանն ուզում է երկարաձգել շահագործման ժամկետը 10 տարով, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի աշխատանքների իրականացում։
Անդրադառնալով մոդուլային ատոմակայանների կառուցման հարցին՝ փորձագետը նշեց՝ իր կարծիքով՝ մոդուլային ատոմային բլոկի օգտագործման հեռանկար մեր երկրում չկա։
«Կարծում եմ՝ որոշումն այդ առումով սխալ է և փաստերի ճնշման տակ դեռ կվերանայվի։ Բայց նշեմ, որ վարչապետի հրամանով ստեղծվել է հատուկ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մինչ օրս իր որոշումը չի կայացրել, այնպես որ տեսնենք՝ հարցն ինչ ընթացք կունենա»,- նշեց նա։
Փորձագետի կարծիքով՝ մեր երկրի համար ճիշտ լուծումը, այսպես կոչված, ջրաջրային ատոմային ռեակտորներն են (ՋՋԷՌ)։ Նրա խոսքով՝ դա տասնամյակներով փորձված տեխնոլոգիա է, և նման ռեակտորներ շահագործում են գրեթե բոլոր մայրցամաքներում (բացի Ավստրալիայից և Անտարկտիդայից):
«Դրանք ապացուցել են թե՛ հուսալիությունը, թե՛ անվտանգությունը, թե՛ շահավետությունը։ Ավելին` ատոմային էներգետիկայի հայկական ինժեներական դպրոցը ծանոթ է այդ տեխնոլոգիաներին, այնպես որ կարծում եմ` ռուսական արտադրության ВВЕР (Водо-водяной энергетический реактор) կոչվող ռեակտորները ամենահեռանկարայինն են Հայաստանի նոր ատոմային բլոկի համար»,- նշեց նա։
Մարջանյանի կարծիքով՝ Հայաստանն ունի այն ներուժը, որ տարածաշրջանի էներգետիկ ոլորտում թելադրող լինի։ Շեշտեց՝ Հայաստանը 1976թ․-ից սկսած «Ատոմային էներգետիկ փակ ակումբի» անդամ է, և այս 10-ամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը ունակ է, պատրաստ է և կարող է շարունակել գործել որպես ատոմային էներգետիկ երկիր։ Նա նաև հիշեցրեց, որ երկարատև կանգից հետո Հայաստանում է առաջին անգամ վերաթողարկվել ատոմային բլոկը, ու սա բացառիկ փորձառություն է ամբողջ մոլորակի մակարդակով։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։
Փաշինյանը մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների թեման քննարկել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի հետ
Լրահոս
0