https://arm.sputniknews.ru/20260106/2026in-inch-ashkhatanqner-karven-metsamvori-atvomakajani-kjanqy-erkaracnelu-hamar-97383946.html
2026–ին ի՞նչ աշխատանքներ կարվեն Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
2026–ին ի՞նչ աշխատանքներ կարվեն Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
Sputnik Արմենիա
Կայանում կփոխարինվի հովացման համակարգը, ինչպես նաև կշարունակվի ռեակտորի կորպուսի մետաղի ուսումնասիրությունը։ Կավարտվեն ԱԷԿ–ի «այցեքարտի»՝ սառեցնող աշտարակների... 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T09:53+0400
2026-01-06T09:53+0400
2026-01-06T09:53+0400
հայաստան
ատոմակայան
էդուարդ մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896811_0:85:1600:985_1920x0_80_0_0_8b5cc2c217a1f686d4a589a4c9b03aa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. 2026 թվականին մեկնարկում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու 2–րդ փուլը (առաջին փուլը՝ 2016–2026 թթ. համար, գրեթե ավարտված է)։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, հաջորդ տարի նախատեսվում է փոխարինել հովացման համակարգերը (տեխնիկական անվանումը` «պատասխանատու սպառողների հովացման համակարգ»)։Նոր համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման համար շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ: Նախնական հաշվարկներով` դրա համար կպահանջվի մոտ 160 օր։ Հաշվի առնելով ԱԷԿ–ի համակարգային կարևորությունը երկրի էներգետիկայի համար` որոշվել է կրճատել այդ ժամկետը մինչև 140 օր (ռուս գործընկերների հետ համաձայնությամբ)։ ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ հաջորդ տարի կայանը ընդհանուր առմամբ կկանգնի 5 ամիս (153 օր), որովհետև պետք է հաշվի առնել, որ մի քանի լրացուցիչ օր է պահանջվում նրա անջատման և վերագործարկման համար:Բացի այդ, ատոմակայանի ռեակտորի կորպուսից մետաղի նմուշներ են վերցվել ստուգելու համար, թե որքան է այն ամրացել թրծումից հետո, որն անցկացվել է 2021 թվականին։ Դրա համար ավելի վաղ ռեակտորում դրվել էին կողմնակի նմուշներ, որոնք առավելագույնս կրկնում էին ռեակտորի բաղադրությունը (համաձուլվածքը) և դրա մաշվածության աստիճանը թրծումից առաջ։Հայկական ԱԷԿ-ը ԽՍՀՄ–ի լավագույն ատոմային նախագիծն է. «Ռոսատոմի» ղեկավարԱյդ նմուշների առաջին խմբաքանակն արդեն ուսումնասիրում են ռուս մասնագետները. աշխատանքներում ներգրավված են «Հիդրոպրես» ՓԿԲ–ն (փորձարարական-կոնստրուկտորական բյուրո), «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը և ռուսական այլ կազմակերպություններ: Երկրորդ փուլում կորպուսում կտեղադրվեն մի քանի նոր նմուշներ, որոնք թույլ կտան գնահատել ռեակտորի վիճակը և դրա աշխատանքային ռեսուրսը:Հավելենք, որ կայանի աշխատանքի երկարացման առաջին փուլի շրջանակում դեռ մնացել է երկու նախագիծ՝ նոր ենթակայանի (բաց բաշխիչ սարքվածքի) կառուցում, որը միացնում է ԱԷԿ–ը բարձրավոլտ ցանցին, և հովացման աշտարակների վերանորոգում (որտեղ տուրբինների վրա աշխատած գոլորշին կոնդենսացվում, նորից ջուր է դառնում և հետ է մատակարարվում կայան)։ Այս աշտարակները կայանի այսպես կոչված այցեքարտն են, քանի որ տեսանելի են տասնյակ կիլոմետրից։Այս կապակցությամբ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նոր բաց բաշխիչ սարքվածքն արդեն կառուցվել է, մնում է, որ «Բարձրավոլտ ցանցերի» մասնագետները էլեկտրահաղորդման գծերի հենարանները տեղափոխեն նոր վայր և միացում կատարեն: Այդ աշխատանքը շուտով կավարտվի։ Ինչ վերաբերում է հովացման աշտարակներին, ապա դրանցից մեկն արդեն վերանորոգվել և շահագործվում է։ Երկրորդը պատրաստ է 90%–ով, այնտեղ աշխատանքները պետք է ավարտվեն 2026 թ. փետրվարին։Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե դրա շահագործման առավելագույն ժամկետը սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը։2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։Հայաստանին մե՞ծ ատոմակայան է պետք, թե՞ փոքր. փորձագետի կարծիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896811_89:0:1513:1068_1920x0_80_0_0_5e0854bb884430c4eba47c1fe4dc5496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, էդուարդ մարտիրոսյան
հայաստան, ատոմակայան, էդուարդ մարտիրոսյան
2026–ին ի՞նչ աշխատանքներ կարվեն Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
Կայանում կփոխարինվի հովացման համակարգը, ինչպես նաև կշարունակվի ռեակտորի կորպուսի մետաղի ուսումնասիրությունը։ Կավարտվեն ԱԷԿ–ի «այցեքարտի»՝ սառեցնող աշտարակների վերանորոգման աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. 2026 թվականին մեկնարկում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու 2–րդ փուլը (առաջին փուլը՝ 2016–2026 թթ. համար, գրեթե ավարտված է)։ Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեց «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, հաջորդ տարի նախատեսվում է փոխարինել հովացման համակարգերը (տեխնիկական անվանումը` «պատասխանատու սպառողների հովացման համակարգ»)։
Նոր համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման համար շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ: Նախնական հաշվարկներով` դրա համար կպահանջվի մոտ 160 օր։ Հաշվի առնելով ԱԷԿ–ի համակարգային կարևորությունը երկրի էներգետիկայի համար` որոշվել է կրճատել այդ ժամկետը մինչև 140 օր (ռուս գործընկերների հետ համաձայնությամբ)։ ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ հաջորդ տարի կայանը ընդհանուր առմամբ կկանգնի 5 ամիս (153 օր), որովհետև պետք է հաշվի առնել, որ մի քանի լրացուցիչ օր է պահանջվում նրա անջատման և վերագործարկման համար:
«Մեր թիմային աշխատանքի շնորհիվ մենք այսպիսի նախագիծ ենք կազմել և հույս ունենք, որ արդյունքի կհասնենք»,– ասաց Մարտիրոսյանը:
Բացի այդ, ատոմակայանի ռեակտորի կորպուսից մետաղի նմուշներ են վերցվել ստուգելու համար, թե որքան է այն ամրացել թրծումից հետո, որն անցկացվել է 2021 թվականին։ Դրա համար ավելի վաղ ռեակտորում դրվել էին կողմնակի նմուշներ, որոնք առավելագույնս կրկնում էին ռեակտորի բաղադրությունը (համաձուլվածքը) և դրա մաշվածության աստիճանը թրծումից առաջ։
Այդ նմուշների առաջին խմբաքանակն արդեն ուսումնասիրում են ռուս մասնագետները. աշխատանքներում ներգրավված են «Հիդրոպրես» ՓԿԲ–ն (փորձարարական-կոնստրուկտորական բյուրո), «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը և ռուսական այլ կազմակերպություններ: Երկրորդ փուլում կորպուսում կտեղադրվեն մի քանի նոր նմուշներ, որոնք թույլ կտան գնահատել ռեակտորի վիճակը և դրա աշխատանքային ռեսուրսը:
«2021-ին, նախնական գնահատմամբ, որը կազմվել է թրծումից հետո, ժամկետ էր նշվում մինչև 2039 թվականը։ Այժմ պետք է ամրապնդել այդ գնահատականները և ճշտել ռեակտորի վիճակը»,– ասաց Մարտիրոսյանը։
Հավելենք, որ կայանի աշխատանքի երկարացման առաջին փուլի շրջանակում դեռ մնացել է երկու նախագիծ՝ նոր ենթակայանի (բաց բաշխիչ սարքվածքի) կառուցում, որը միացնում է ԱԷԿ–ը բարձրավոլտ ցանցին, և հովացման աշտարակների վերանորոգում (որտեղ տուրբինների վրա աշխատած գոլորշին կոնդենսացվում, նորից ջուր է դառնում և հետ է մատակարարվում կայան)։ Այս աշտարակները կայանի այսպես կոչված այցեքարտն են, քանի որ տեսանելի են տասնյակ կիլոմետրից։
Այս կապակցությամբ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նոր բաց բաշխիչ սարքվածքն արդեն կառուցվել է, մնում է, որ «Բարձրավոլտ ցանցերի» մասնագետները էլեկտրահաղորդման գծերի հենարանները տեղափոխեն նոր վայր և միացում կատարեն: Այդ աշխատանքը շուտով կավարտվի։ Ինչ վերաբերում է հովացման աշտարակներին, ապա դրանցից մեկն արդեն վերանորոգվել և շահագործվում է։ Երկրորդը պատրաստ է 90%–ով, այնտեղ աշխատանքները պետք է ավարտվեն 2026 թ. փետրվարին։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե դրա շահագործման առավելագույն ժամկետը սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։