00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի քանի օրից կսկսվի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման 2-րդ փուլը. Խուդաթյան

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցՀայկական ԱԷԿ
Հայկական ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2026
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ–ը ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մի քանի օրից կմեկնարկի հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը: Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ԱԺ–ում ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.)` 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Զեկույցը քննարկվում է ԱԺ հանձնաժողովների մակարդակով, ապա կներկայացվի լիագումար նիստում։
Գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է փոխարինել հովացման համակարգերը (տեխնիկական անվանումը`պատասխանատու սպառողների հովացման համակարգ)։ Նոր համակարգի տեղադրման համար շրջանակային համաձայնագիր է կնքվել ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։
«Ընթացքի մեջ է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը՝ մինչև 2026 թվականը։ Ընդամենը օրեր անց կմեկնարկի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը, ինչը ենթադրում է ատոմակայանի ժամկետի երկարացում ևս 10 տարով: Պետական բյուջեից 63.2 մլրդ դրամ բյուջետային վարկ է տրամադրվել Հայկական ատոմային էներգակայանին»,- ասաց Խուդաթյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, ապա Խուդաթյանը նշեց` պետությունը նոր ատոմային բլոկի կառուցման հարցով քննարկումները շարունակում է տարբեր երկրների, տարբեր ընկերությունների հետ։ Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը, դա մոդուլյար տեսակի ատոմակայանն է:
«Ընթացիկ տարվա ընթացքում կամ 2027 թվականի տարեսկզբին արդեն կընտրենք մոդելը, որից հետո կանցնենք հաջորդ փուլին»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։
Փաշինյանը մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների թեման քննարկել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի հետ
Լրահոս
0