00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ հետախուզությունը կասկածո՞ւմ է Երևան–Բաքու խաղաղությանը․ քաղտեխնոլոգը` ռիսկերի մասին

© AP Photo / Mark SchiefelbeinԻլհամ Ալիևը, Դոնալդ Թրամփը և Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևը, Դոնալդ Թրամփը և Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ամերիկյան հետախուզության զեկույցը բավական օբյեկտիվ է։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը, որում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հարցի կարգավորմանը, հստակ ցույց է տալիս, որ ամերիկացիներն իրենք չեն հավատում գործընթացի վերջնական հաջողությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրապարակել էր ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցը, որում թվարկված են վերջին տարիների իրադարձությունները։ Մատնանշելով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և կողմերի դրական դինամիկա պահպանելու պատրաստակամության դրսևորումը՝ հետախուզությունը միևնույն ժամանակ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման ճանապարհին կան խոչընդոտներ, և դրանք պայմանավորված են այն հանգամանքով, որ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որպեսզի ՀՀ Սահմանադրությունը փոխվի, քանի որ գործող հիմնական օրենքում Լեռնային Ղարաբաղի մասին դրույթ կա։ Ազգային հետախուզությունը նաև նշում է, որ Սահմանադրության փոփոխությունը կպահանջի սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ԱՄՆ ազգային հետախուզությունը բավականին լուրջ կառույց է, ունի պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ և փորձում է օբյեկտիվ պատկեր տալ։ Ու դա այն պատկերը չէ, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել հանրությանը։
«Դժվար է ԱՄՆ հետախուզությանն ինչ-որ բան ասել գործող վարչակազմի շահերը սպասարկելու ձգտման համար, երբ փորձում են հնարավորինս ադեկվատ ու օբյեկտիվ պատկեր ներկայացնել աշխարհին։ Նրանք իրականում չեն սպասարկում գործող ադմինիստրացիայի ներքին քաղաքական շահերը և քարոզչական գործիքի չեն վերածվում։ Հակառակ դեպքում զեկույցը կարող էր կազմվել ավելի լավատեսական երանգներով՝ հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփը սիրում է ամեն քայլափոխի խոսել խաղաղության թեմայով իր հաջողություններից»,- ասաց քաղտեխնոլոգը։
Սակայն, նրա խոսքով, զեկույցի հեղինակները հստակ արձանագրում են, որ Ադրբեջանը լուրջ նախապայմաններ ունի խաղաղության պայմանագրի համար։ Եվ այդ նախապայմանները կապված են հայ հասարակության համար խիստ զգայուն հարցի հետ, հետևաբար նոր Սահմանադրության ապագա հանրաքվեն կարող է ընթանալ ՀՀ իշխանությունների համար անցանկալի սցենարով։ Հակոբյանի կարծիքով՝ չի կարելի բացառել, որ հանրաքվեին մասնակցությունը ևս ցածր կլինի, ինչը կարող է նաև խափանել Սահմանադրությունը փոխելու փորձերը:
«Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը և նույնիսկ Իլհամ Ալիևը շատ լավ գիտեն, որ դա բավականին պրոբլեմատիկ հարց է։ Եթե Բաքուն նման պայման է դնում, շատ լավ հասկանում է, որ դա կարող է նաև չիրագործվել, նշանակում է, որ առանձնապես չի շտապում Երևանի հետ խաղաղության որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այս պայմաններում Բաքուն այնպիսի նախապայման է դնում, որ լեգիտիմ իրավունք է ունենում հրաժարվել ստորագրումից»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը առանձնապես մոտիվացիա չունի որևէ բան ստորագրելու Նիկոլ Փաշինյանի հետ, պատճառ էլ չունի, քանի որ Բաքուն ինչ ցանկանում է, ստանում է` առանց որևէ թուղթ ստորագրելու։
Հակոբյանի կարծիքով` ներկայիս բանակցային գործընթացն ամենևին էլ ի վիճակի չէ ապահովագրել նոր էսկալացիայից. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ագրեսիա սանձազերծել, անգամ` ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում։ Բաքուն նոր էսկալացիայի կգնա հենց իրեն հարմար համարի միջազգային և տարածաշրջանային կոնյունկտուրան։ Քաղաքագետն ընդգծեց` այս պահի հանգիստ փուլը քաղաքական, նախընտրական հրադադար է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մինչ այդ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, բայց դեռ չեն ամբողջացրել։ Նա նշել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրի մասին հղումը ներածության մեջ էր։
Լրահոս
0