https://arm.sputniknews.ru/20260318/nvor-sahmanadrutjan-mej-ankakhutjan-hrchakagrin-hghum-linelu-e-te-voch-galjani-pataskhany-99981758.html
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում լինելո՞ւ է, թե՞ ոչ. Գալյանի պատասխանը
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում լինելո՞ւ է, թե՞ ոչ. Գալյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Գալյանը պնդում է, որ կուլիսների հետևում չեն աշխատում։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T12:51+0400
2026-03-18T12:51+0400
2026-03-18T13:38+0400
սահմանադրություն
անկախության հռչակագիր
հհ արդարադատության նախարարություն
նախագիծ
արցախ
սրբուհի գալյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379113_0:83:1600:983_1920x0_80_0_0_508a52f04ece7e7bb095708fe99d31d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի մասին հղում լինելու է, թե ոչ։Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չունենք. նախարար«Դեռ չենք ամբողջացրել․․․ Իսկ ինչո՞ւ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տեքստ։ Թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք ներկայացնել՝ ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը»,- ասաց Գալյանը։Գալյանը նշեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում և խմբակցությունում։Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի վերջո լինելո՞ւ է Անկախության հռչակագրին հղում ներածության տեքստում, թե՞ ոչ, Գալյանը շեշտեց՝ որևէ պարտականություն չունի այս փուլում լրագրողներին հայտնելու, թե ինչ քննարկումներ են արվում աշխատանքային ձևաչափով։Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։Անկախ քաղաքական տարաձայնություններից` պետք է պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՀՅԴԱդրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379113_90:0:1511:1066_1920x0_80_0_0_2278448dae66ddfc44709a19b15317b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, անկախության հռչակագիր, հհ արդարադատության նախարարություն, նախագիծ, արցախ, սրբուհի գալյան, նիկոլ փաշինյան
սահմանադրություն, անկախության հռչակագիր, հհ արդարադատության նախարարություն, նախագիծ, արցախ, սրբուհի գալյան, նիկոլ փաշինյան
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում լինելո՞ւ է, թե՞ ոչ. Գալյանի պատասխանը
12:51 18.03.2026 (Թարմացված է: 13:38 18.03.2026) Գալյանը պնդում է, որ կուլիսների հետևում չեն աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի մասին հղում լինելու է, թե ոչ։
«Դեռ չենք ամբողջացրել․․․ Իսկ ինչո՞ւ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տեքստ։ Թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք ներկայացնել՝ ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը»,- ասաց Գալյանը։
Գալյանը նշեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում և խմբակցությունում։
«Անկախության հռչակագիրն իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է, և իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք նորմատիվային սկզբունքներ, որոնք դրված են նաև Սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով՝ Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա, շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը»,- ասաց Գալյանը՝ նշելով, որ այս հիմնական սկզբունքներն են շեշտադրվելու Սահմանադրության տեքստում։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի վերջո լինելո՞ւ է Անկախության հռչակագրին հղում ներածության տեքստում, թե՞ ոչ, Գալյանը շեշտեց՝ որևէ պարտականություն չունի այս փուլում լրագրողներին հայտնելու, թե ինչ քննարկումներ են արվում աշխատանքային ձևաչափով։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։