https://arm.sputniknews.ru/20260319/ruben-vardanjani-kiny-namak-e-hghel-kkhmki-nakhagahin-100039761.html
Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ–ի նախագահին
Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ–ի նախագահին
Sputnik Արմենիա
Վերոնիկա Զոնաբենդը խնդրել է պարզաբանել, թե իրավական ինչ կարգավիճակով են ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել Բաքվի բանտերում պահվող հայերին։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T16:34+0400
2026-03-19T16:34+0400
2026-03-19T16:36+0400
ռուբեն վարդանյան
վերոնիկա զոնաբենդ
նամակ
կարմիր խաչ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/364/14/3641433_0:0:1280:720_1920x0_80_0_0_a14efd67d94e57e2c4219ab4c3a3e961.png
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նամակ է հղել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ խնդրելով պարզաբանում ներկայացնել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի վերաբերյալ։Ռուբեն Վարդանյանի կինը նշել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ալիևային. ընտանիքը հրապարակել է ձայնագրությունըՆա նշել է, որ պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։Մասնավորապես, նա խնդրել է պարզաբանել, թե արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրանց այցելել է որպես ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր (քաղաքացիական անձինք, ովքեր պատերազմի կամ զինված հակամարտության ժամանակ հարկադրաբար տեղափոխվել կամ պահվում են որոշակի վայրում խմբ․), թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։Ռուբեն Վարդանյանի կինը նաև շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ ընդգծելով, որ գնահատում են ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը Վարդանյանին և մյուս հայերին ադրբեջանական կալանավայրում, ինչի հնարավորությունը 2025թ․ սեպտեմբերի 3-ից հետո այլևս չկա։Հիշեցնենք` փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:Մինչ այդ` փետրվարի 5–ին, հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/364/14/3641433_289:0:1249:720_1920x0_80_0_0_00a689e5ae905eb116dc0c0469161429.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, նամակ, կարմիր խաչ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, նամակ, կարմիր խաչ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ–ի նախագահին
16:34 19.03.2026 (Թարմացված է: 16:36 19.03.2026) Վերոնիկա Զոնաբենդը խնդրել է պարզաբանել, թե իրավական ինչ կարգավիճակով են ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել Բաքվի բանտերում պահվող հայերին։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը
, նամակ է հղել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ խնդրելով պարզաբանում ներկայացնել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի վերաբերյալ։
Ռուբեն Վարդանյանի կինը նշել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։
Նա նշել է, որ պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։
«Ապօրինի կալանքի և անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձևով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը և տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին»,- գրում է Զոնաբենդը։
Մասնավորապես, նա խնդրել է պարզաբանել, թե արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրանց այցելել է որպես ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր (քաղաքացիական անձինք, ովքեր պատերազմի կամ զինված հակամարտության ժամանակ հարկադրաբար տեղափոխվել կամ պահվում են որոշակի վայրում խմբ․), թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։
Ռուբեն Վարդանյանի կինը նաև շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ ընդգծելով, որ գնահատում են ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը Վարդանյանին և մյուս հայերին ադրբեջանական կալանավայրում, ինչի հնարավորությունը 2025թ․ սեպտեմբերի 3-ից հետո այլևս չկա։
Հիշեցնենք` փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Մինչ այդ` փետրվարի 5–ին,
հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների
դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։