https://arm.sputniknews.ru/20260316/ruben-vardanjanin-tujl-chen-tvel-dimel-alievajin-yntaniqy-hraparakel-e-dzajnagrutjuny-99890705.html
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ալիևային. ընտանիքը հրապարակել է ձայնագրությունը
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ալիևային. ընտանիքը հրապարակել է ձայնագրությունը
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հուսով է, որ դիմումը կհասնի հասցեատիրոջը։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T12:55+0400
2026-03-16T12:55+0400
2026-03-16T13:17+0400
հայաստան
արցախ
ռուբեն վարդանյան
ադրբեջան
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838056_0:0:1280:721_1920x0_80_0_0_1eb9b7c4a10afc31ac097e5af48bbac4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտնում է Վարդանյանի ընտանիքը։Նշվում է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։«Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,– ասված է հայտարարությունում։Ընտանիքը հրապարակել է Սաբինա Ալիևային ուղղված դիմումի աուդիոձայնագրությունը։«Տիկին Ալիևա, չնայած Դուք 2023 թվականի հոկտեմբերին տեսախցիկների առաջ մեծահոգաբար տրամադրել էիք Ձեր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում, հակառակ իմ բոլոր ջանքերին՝ թե՛ փաստաբանի միջոցով, թե՛ դիմում գրելով, թե՛ զանգահարելու փորձերով, չեմ կարողացել կապ հաստատել Ձեզ հետ, ուստի ստիպված եմ Ձեզ դիմել հրապարակավ։ Ցավոք, այլ հնարավորություն չունեմ Ձեզ հասցնելու այն, ինչ տեղի է ունենում թե՛ ինձ հետ, թե՛ իմ գործընկերների ու համախոհների։ Դուք հանրային ինստիտուտի միակ ղեկավարն եք, որին կարող եմ դիմել, որովհետև Ադրբեջանի մնացած բոլոր մարմինները կամ պետական վերահսկողություն են իրականացնում, կամ ձայնագրում են, ուստի չեմ կարող իմանալ»,– ասում է Վարդանյանը։Նրա խոսքով` իրեն անգամ հնարավորություն չեն տալիս դիմելու ՄԻՊ, թեպետ նա միակն է, ով կարող է իրեն օգնել։«Արդեն մեկ ամիս է՝ չեմ կարողանում ստանալ դատավճիռը ո՛չ ռուսերենով, ո՛չ հայերենով, ո՛չ էլ ադրբեջաներենով։ Ես չգիտեմ, թե ինչի համար են ինձ դատապարտել, որ հոդվածներով։ Ես Ձեզզ հետ հանդիպում եմ խնդրում, որպեսզի հնարավորություն ունենամ ամեն ինչ քննարկելու, քանի որ, ցավոք, Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որևէ այլ կառույց, որը կարող էր մեզ հետ կապի մեջ լինել. հայկական կառավարությունը չունի այլ ներկայացուցչություններ և զբաղված է մատակարարումներով»,– նշում է Վարդանյանը։Այս նախադասությունից հետո նրան ընդհատում են։Հիշեցնենք` փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Մինչ այդ` փետրվարի 5–ին, հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838056_35:0:1176:856_1920x0_80_0_0_68cf85bc855e2945713e1fdcfa990a03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ալիևային. ընտանիքը հրապարակել է ձայնագրությունը
12:55 16.03.2026 (Թարմացված է: 13:17 16.03.2026) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հուսով է, որ դիմումը կհասնի հասցեատիրոջը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտնում է
Վարդանյանի ընտանիքը։
«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին Ալիևայի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։
«Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,– ասված է հայտարարությունում։
Ընտանիքը հրապարակել է Սաբինա Ալիևային ուղղված դիմումի աուդիոձայնագրությունը։
«Տիկին Ալիևա, չնայած Դուք 2023 թվականի հոկտեմբերին տեսախցիկների առաջ մեծահոգաբար տրամադրել էիք Ձեր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում, հակառակ իմ բոլոր ջանքերին՝ թե՛ փաստաբանի միջոցով, թե՛ դիմում գրելով, թե՛ զանգահարելու փորձերով, չեմ կարողացել կապ հաստատել Ձեզ հետ, ուստի ստիպված եմ Ձեզ դիմել հրապարակավ։ Ցավոք, այլ հնարավորություն չունեմ Ձեզ հասցնելու այն, ինչ տեղի է ունենում թե՛ ինձ հետ, թե՛ իմ գործընկերների ու համախոհների։ Դուք հանրային ինստիտուտի միակ ղեկավարն եք, որին կարող եմ դիմել, որովհետև Ադրբեջանի մնացած բոլոր մարմինները կամ պետական վերահսկողություն են իրականացնում, կամ ձայնագրում են, ուստի չեմ կարող իմանալ»,– ասում է Վարդանյանը։
Նրա խոսքով` իրեն անգամ հնարավորություն չեն տալիս դիմելու ՄԻՊ, թեպետ նա միակն է, ով կարող է իրեն օգնել։
«Արդեն մեկ ամիս է՝ չեմ կարողանում ստանալ դատավճիռը ո՛չ ռուսերենով, ո՛չ հայերենով, ո՛չ էլ ադրբեջաներենով։ Ես չգիտեմ, թե ինչի համար են ինձ դատապարտել, որ հոդվածներով։ Ես Ձեզզ հետ հանդիպում եմ խնդրում, որպեսզի հնարավորություն ունենամ ամեն ինչ քննարկելու, քանի որ, ցավոք, Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որևէ այլ կառույց, որը կարող էր մեզ հետ կապի մեջ լինել. հայկական կառավարությունը չունի այլ ներկայացուցչություններ և զբաղված է մատակարարումներով»,– նշում է Վարդանյանը։
Այս նախադասությունից հետո նրան ընդհատում են։
Հիշեցնենք` փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Մինչ այդ` փետրվարի 5–ին,
հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների
դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։