https://arm.sputniknews.ru/20260319/pashinjani-elujtic-hetvo-e-qkn-tujlatrel-karapetjanin-tesaugherdzvov-handes-gal-pashtpan-100052251.html
Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. պաշտպան
Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. պաշտպան
Sputnik Արմենիա
Այս պահի դրությամբ, Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը տեսաուղերձով հանդես գալու հարցի վերաբերյալ քննչական կոմիտեից դեռևս գրավոր որոշում չի ստացել։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T20:35+0400
2026-03-19T20:35+0400
2026-03-19T22:46+0400
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
ուղերձ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811285_0:47:1500:891_1920x0_80_0_0_5add25b474bd21960fce6a694ceb8514.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարերար Սամվել Կարապետյանին թույլատրել են տեսաուղերձով հանդես գալ, հերթական մանիպուլյացիան էր և հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր` այդ հայտարարությունից ժամեր անց է քննչական կոմիտեն բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։Նշենք, որ այսօր ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։«Շատ կարևոր է արձանագրելը, որ այս պահի դրությամբ, երբ ես ներկայացնում եմ այս տեսանյութը, ես դեռևս որոշում չեմ ստացել քննչական կոմիտեից»,–նշել է Վարդևանյանը։Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանը նշել էր, որ Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. Արամ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. Արամ Վարդևանյան
2026-03-19T20:35+0400
true
PT4M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811285_78:0:1411:1000_1920x0_80_0_0_9bec9ef3c02f4af69659b8bf2957b5e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, видео, արամ վարդևանյան, ուղերձ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան, видео, արամ վարդևանյան, ուղերձ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նիկոլ փաշինյան
Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. պաշտպան
20:35 19.03.2026 (Թարմացված է: 22:46 19.03.2026) Այս պահի դրությամբ, Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը տեսաուղերձով հանդես գալու հարցի վերաբերյալ քննչական կոմիտեից դեռևս գրավոր որոշում չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարերար Սամվել Կարապետյանին թույլատրել են տեսաուղերձով հանդես գալ, հերթական մանիպուլյացիան էր և հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր` այդ հայտարարությունից ժամեր անց է քննչական կոմիտեն բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Այս մասին հայտարարել է
Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։
«Շատ կարևոր է արձանագրելը, որ այս պահի դրությամբ, երբ ես ներկայացնում եմ այս տեսանյութը, ես դեռևս որոշում չեմ ստացել քննչական կոմիտեից»,–նշել է Վարդևանյանը։
Ավելի վաղ
Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանը նշել էր, որ Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։
Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։