00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ Միրզոյանը ՀՀ դեսպանների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

© Photo : press office of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ  - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2026
Բաժանորդագրվել
ՀՀ դեսպանները Արարատ Միրզոյանին ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Մասկատում քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:
Քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերը, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Այսօր` ավելի վաղ, հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանի՝ Օման կատարած պաշտոնական այցի շրջանակում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Հավելենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մարտի 17-19-ը գտնվում է Օմանում։
Լրահոս
0