https://arm.sputniknews.ru/20260319/omanum-hh-despanutjun-bacvec-100022933.html
Օմանում ՀՀ դեսպանություն բացվեց. տեսանյութ
Օմանում ՀՀ դեսպանություն բացվեց. տեսանյութ
Sputnik Արմենիա
Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T11:57+0400
2026-03-19T11:57+0400
2026-03-19T14:03+0400
հայաստան
օման
դեսպանատուն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100023087_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ae616691c6489d2de324341d7d9dc152.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Օման կատարած պաշտոնական այցի շրջանակում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին:Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:«Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտացոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ՝ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը»,– ասել է Միրզոյանը։Նա Օմանի արտգործնախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։Եռագույն և ազգային օրհներգ. Բեռնում բացվել է ՀՀ դեսպանությունը
օման
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100023087_340:0:1780:1080_1920x0_80_0_0_5cacd78da07e2ab742595925083b101f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օման, դեսպանատուն, արարատ միրզոյան
հայաստան, օման, դեսպանատուն, արարատ միրզոյան
Օմանում ՀՀ դեսպանություն բացվեց. տեսանյութ
11:57 19.03.2026 (Թարմացված է: 14:03 19.03.2026) Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Օման կատարած պաշտոնական այցի շրջանակում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին:
Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտացոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ՝ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը»,– ասել է Միրզոյանը։
Նա Օմանի արտգործնախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։
Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։