https://arm.sputniknews.ru/20260318/vrastany-kvorcrel-e-hvogevvor-hvory-inchpes-en-ekeghecu-nvor-arajnvord-yntrelu-99980923.html
«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու
«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու
Sputnik Արմենիա
Իլյա II-ը գրեթե կես դար ղեկավարել է Վրաց ուղղափառ եկեղեցին: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որը երեկ հիվանդանոց էր գնացել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ... 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T12:42+0400
2026-03-18T12:42+0400
2026-03-18T13:25+0400
վրաստանի հանրապետություն
վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
մահ
ընտրություններ
կտակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99965711_0:78:1500:922_1920x0_80_0_0_602fb1b291bf45d81d34b79b5cec03d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վրաց ուղղափառ եկեղեցու ժամանակավոր ղեկավարի պարտականությունները պաշտոնապես կստանձնի Համայն Վրաստանի պատրիարքի տեղապահ նշանակված քահանայապետ Շիո Մուջիրին, բայց միայն այն բանից հետո, երբ կբացվի 92 տարեկանում կյանքից հեռացած Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ի կտակը։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, նման ընթացակարգ է նախատեսված Վրաց ուղղափառ եկեղեցու կանոններով։Քանի որ քահանայապետ Շիոն տեղապահ էր նշանակվել Իլյա II-ի կենդանության օրոք, հենց նա էլ կկատարի Վրաց ուղղափառ եկեղեցու ժամանակավոր առաջնորդի պարտականությունները մինչև նոր առաջնորդ ընտրելը։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե Իլյա II-ի կտակում նոր տեղապահ նշված չլինի, և եթե կտակը կանոնիկ կերպով չվիճարկվի Սուրբ Սինոդի նիստում։Ո՞վ կարող է պատրիարք դառնալՀամայն Վրաստանի պատրիարք կարող է դառնալ միայն վանական ձեռնադրված էթնիկ վրացին` Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի կամ միտրոպոլիտի աստիճանով։ Նա պետք է ունենա աստվածաբանական կրթություն և բավարար եկեղեցական փորձ, չի կարող լինել 40 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից մեծ։Ինչպե՞ս են անցնում ընտրություններըՀուղարկավորությունից հետո տեղապահը պետք է Սուրբ սինոդի նիստ հրավիրի, որի ժամանակ կընտրվեն երեք թեկնածուներ՝ հետագայում Համայն Վրաստանի պատրիարքին ընտրող ընդլայնված ժողովին ներկայացնելու համար։Սուրբ սինոդի 39 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի թեկնածու առաջադրել, այդ թվում՝ իր սեփական թեկնածությունը։Սուրբ սինոդի նիստում ամենաշատ ձայներ ստացած երեք թեկնածուները կներկայացվեն ընդլայնված ժողովին։ Այն պետք է տեղի ունենա պատրիարքական գահի թափուր մնալուց ոչ շուտ, քան 40 օր և ոչ ուշ, քան երկու ամիս անց։ Ընդլայնված ժողովը, ինչպես նաև Համայն Վրաստանի նոր պատրիարքի գահակալությունը կկայանա Թբիլիսիի Սուրբ Երրորդության պատրիարքական տաճարում։«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և ԲաքվինԸնդլայնված ժողովի կազմը ներառում է Սուրբ սինոդի բոլոր անդամներին, երկու հոգևոր անձանց և մեկ աշխարհիկ անձի յուրաքանչյուր թեմից: Մցխեթա-Թբիլիսիի թեմից նույնքան ներկայացուցիչ է մասնակցում, որքան մյուս բոլոր թեմերը միասին վերցրած: Բացի այդ, ընդլայնված ժողովի կազմում ընդգրկված են յուրաքանչյուր վանքից, հոգևոր ակադեմիայից և սեմինարիայից երկուական ներկայացուցիչ, ինչպես նաև Գելաթի ակադեմիայի չորս պատվիրակ:Ընդլայնված ժողովի յուրաքաչյուր մասնակից իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը պատրիարքի թեկնածուների վերաբերյալ։ Սակայն նոր կաթողիկոս–պատրիարքի ընտրության իրավունքը պատկանում է Սուրբ սինոդի անդամներին։Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կստանա ձայների կեսից ավելին, այսինքն` ոչ պակաս քան 20 ձայն։Իլյա II-ը դարակազմիկ անձնավորություն էրԻլյա II-ը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին Վլադիկավկազում (այն ժամանակ՝ Օրջոնիկիձե): Վանական է ձեռնադրվել 24 տարեկանում, երբ սովորում էր հոգևոր սեմինարիայի երկրորդ կուրսում, և անմիջապես ձեռնադրվել է սարկավագի աստիճան ունեցող վանական: Երկու տարի անց նա աբեղա է ձեռնադրվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի I-ի կողմից: 1960 թվականին Իլյա II-ը ավարտել է Մոսկվայի հոգևոր ակադեմիան՝ աստվածաբանության թեկնածուի աստիճանով, իր «Աֆոնի Իվերական վանքի պատմությունը» աշխատության համար: Ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք: Այդ մասին Իլյա II-ը գրել է իր ինքնակենսագրության մեջ:1963 թվականին նա եպիսկոպոս է դարձել Բաթումում՝ Շեմոքմեդի թեմում: 1967 թվականին նա Սուխումի և Աբխազիայի եպիսկոպոս է նշանակվել, 1969 թվականին՝ մետրոպոլիտի աստիճան ստացել: Վրաց եկեղեցուն մատուցած մեծ ծառայությունների համար 1972 թվականին Իլյա II-ին իրավունք է տրվել կրել երկրորդ պնակեն (Աստվածամոր փոքրիկ պատկեր, որը սովորաբար լինում է կլոր և կրում են հովվապետները իրենց կրծքին): Պատրիարք Դավիթ V-ի մահից հետո՝ 1977 թվականի նոյեմբերի 9-ին, Սուրբ սինոդի որոշմամբ Իլյա II-ը պատրիարքի տեղապահ է նշանակվել:Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը«Վրաց ուղղափառ եկեղեցու 80–րդ առաջնորդը պատրիարքական գահը զբաղեցրեց գրեթե կես դար։ Նույնիսկ հաշվի առնելով Շիոյի մետրոպոլիտի տեղապահի պաշտոնը, սա վրաց ուղղափառության պատմության մեջ ամենաերկար պատրիարքությունն է։ Ծառայություն երկու դարաշրջանների բեկումնային կետում։ Նա պատրիարք դարձավ 44 տարեկանում՝ «լճացման» շրջանի գագաթնակետին, և իր հոտի հետ միասին անցավ ԽՍՀՄ փլուզման, էթնոքաղաքական հակամարտությունների և հաջող ու անհաջող «գունավոր հեղափոխությունների» միջով։ Ախմատովայի բանաձևը կատարելապես կիրառելի է նրա դեպքում. Իլյա II իր ժողովրդի հետ էր նույնիսկ այնտեղ, որտեղ «ցավոք, եղել է իր ժողովուրդը», – իր Telegram ալիքում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։Նա նշում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը ստիպեց երկրի բոլոր աշխարհիկ ղեկավարներին հաշվի նստել իր հետ, նույնիսկ մոլի արևմտամետ Միխեիլ Սաակաշվիլուն, որը փորձում էր արմատապես խզել իր երկրի ավանդույթները և հաստատել «իրական Վրաստան»։ Վրաստանի Մայր օրենքի 9-րդ հոդվածի առաջին գլխի համաձայն՝ «պետությունը հավատքի և կրոնի բացարձակ ազատություն է հռչակում»։ Բայց միևնույն ժամանակ, այն «ճանաչում է Առաքելական Վրաց ինքնավար ուղղափառ եկեղեցու ակնառու դերը Վրաստանի պատմության մեջ»։ Վերոնշյալ հոդվածի երկրորդ գլուխը սահմանում է պետության և ուղղափառ եկեղեցու միջև հարաբերությունները՝ համաձայն «սահմանադրական համաձայնագրի»։ Վրաստանի անկախության ողջ ժամանակահատվածում Իլյա II-ը մշտապես դասվել է ամենահայտնի հասարակական առաջնորդների շարքը՝ վայելելով Վրաստանի քաղաքացիների վստահությունը։ Նա նույնիսկ «Տարվա մարդ» է ճանաչվել։Հիշեցնենք` Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ը մահացել է մարտի 17–ին, նրա մարմինը պատրիարքարան է տեղափոխվել հուղարկավորությունից առաջ համապատասխան արարողություններ իրականացնելու համար։ Ավագ սարկավագ Դիմիտրի Դավիթաշվիլին հայտնել է, որ դանից հետո Իլյա II-ի մարմինը կտեղափոխվի Սուրբ Երրորդության տաճար։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99965711_84:0:1417:1000_1920x0_80_0_0_77e6b567be2035e4ad6071d1803290f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, մահ, ընտրություններ, կտակ
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, մահ, ընտրություններ, կտակ
«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու
12:42 18.03.2026 (Թարմացված է: 13:25 18.03.2026) Իլյա II-ը գրեթե կես դար ղեկավարել է Վրաց ուղղափառ եկեղեցին: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որը երեկ հիվանդանոց էր գնացել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, Իլյա II-ի մահվան լուրն իմանալուց հետո ասել է. «Վրաստանը կորցրեց հոգևոր հորը»:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վրաց ուղղափառ եկեղեցու ժամանակավոր ղեկավարի պարտականությունները պաշտոնապես կստանձնի Համայն Վրաստանի պատրիարքի տեղապահ նշանակված քահանայապետ Շիո Մուջիրին, բայց միայն այն բանից հետո, երբ կբացվի 92 տարեկանում կյանքից հեռացած Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ի կտակը։ Ինչպես հայտնում է
Sputnik Գրուզիան, նման ընթացակարգ է նախատեսված Վրաց ուղղափառ եկեղեցու կանոններով։
Քանի որ քահանայապետ Շիոն տեղապահ էր նշանակվել Իլյա II-ի կենդանության օրոք, հենց նա էլ կկատարի Վրաց ուղղափառ եկեղեցու ժամանակավոր առաջնորդի պարտականությունները մինչև նոր առաջնորդ ընտրելը։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե Իլյա II-ի կտակում նոր տեղապահ նշված չլինի, և եթե կտակը կանոնիկ կերպով չվիճարկվի Սուրբ Սինոդի նիստում։
Ո՞վ կարող է պատրիարք դառնալ
Համայն Վրաստանի պատրիարք կարող է դառնալ միայն վանական ձեռնադրված էթնիկ վրացին` Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի կամ միտրոպոլիտի աստիճանով։ Նա պետք է ունենա աստվածաբանական կրթություն և բավարար եկեղեցական փորձ, չի կարող լինել 40 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից մեծ։
Ինչպե՞ս են անցնում ընտրությունները
Հուղարկավորությունից հետո տեղապահը պետք է Սուրբ սինոդի նիստ հրավիրի, որի ժամանակ կընտրվեն երեք թեկնածուներ՝ հետագայում Համայն Վրաստանի պատրիարքին ընտրող ընդլայնված ժողովին ներկայացնելու համար։
Սուրբ սինոդի 39 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի թեկնածու առաջադրել, այդ թվում՝ իր սեփական թեկնածությունը։
Սուրբ սինոդի նիստում ամենաշատ ձայներ ստացած երեք թեկնածուները կներկայացվեն ընդլայնված ժողովին։ Այն պետք է տեղի ունենա պատրիարքական գահի թափուր մնալուց ոչ շուտ, քան 40 օր և ոչ ուշ, քան երկու ամիս անց։ Ընդլայնված ժողովը, ինչպես նաև Համայն Վրաստանի նոր պատրիարքի գահակալությունը կկայանա Թբիլիսիի Սուրբ Երրորդության պատրիարքական տաճարում։
Ընդլայնված ժողովի կազմը ներառում է Սուրբ սինոդի բոլոր անդամներին, երկու հոգևոր անձանց և մեկ աշխարհիկ անձի յուրաքանչյուր թեմից: Մցխեթա-Թբիլիսիի թեմից նույնքան ներկայացուցիչ է մասնակցում, որքան մյուս բոլոր թեմերը միասին վերցրած: Բացի այդ, ընդլայնված ժողովի կազմում ընդգրկված են յուրաքանչյուր վանքից, հոգևոր ակադեմիայից և սեմինարիայից երկուական ներկայացուցիչ, ինչպես նաև Գելաթի ակադեմիայի չորս պատվիրակ:
Ընդլայնված ժողովի յուրաքաչյուր մասնակից իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը պատրիարքի թեկնածուների վերաբերյալ։ Սակայն նոր կաթողիկոս–պատրիարքի ընտրության իրավունքը պատկանում է Սուրբ սինոդի անդամներին։
Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կստանա ձայների կեսից ավելին, այսինքն` ոչ պակաս քան 20 ձայն։
Իլյա II-ը դարակազմիկ անձնավորություն էր
Իլյա II-ը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին Վլադիկավկազում (այն ժամանակ՝ Օրջոնիկիձե): Վանական է ձեռնադրվել 24 տարեկանում, երբ սովորում էր հոգևոր սեմինարիայի երկրորդ կուրսում, և անմիջապես ձեռնադրվել է սարկավագի աստիճան ունեցող վանական: Երկու տարի անց նա աբեղա է ձեռնադրվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի I-ի կողմից: 1960 թվականին Իլյա II-ը ավարտել է Մոսկվայի հոգևոր ակադեմիան՝ աստվածաբանության թեկնածուի աստիճանով, իր «Աֆոնի Իվերական վանքի պատմությունը» աշխատության համար: Ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք: Այդ մասին Իլյա II-ը գրել է իր ինքնակենսագրության մեջ:
1963 թվականին նա եպիսկոպոս է դարձել Բաթումում՝ Շեմոքմեդի թեմում: 1967 թվականին նա Սուխումի և Աբխազիայի եպիսկոպոս է նշանակվել, 1969 թվականին՝ մետրոպոլիտի աստիճան ստացել: Վրաց եկեղեցուն մատուցած մեծ ծառայությունների համար 1972 թվականին Իլյա II-ին իրավունք է տրվել կրել երկրորդ պնակեն (Աստվածամոր փոքրիկ պատկեր, որը սովորաբար լինում է կլոր և կրում են հովվապետները իրենց կրծքին): Պատրիարք Դավիթ V-ի մահից հետո՝ 1977 թվականի նոյեմբերի 9-ին, Սուրբ սինոդի որոշմամբ Իլյա II-ը պատրիարքի տեղապահ է նշանակվել:
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը
«Վրաց ուղղափառ եկեղեցու 80–րդ առաջնորդը պատրիարքական գահը զբաղեցրեց գրեթե կես դար։ Նույնիսկ հաշվի առնելով Շիոյի մետրոպոլիտի տեղապահի պաշտոնը, սա վրաց ուղղափառության պատմության մեջ ամենաերկար պատրիարքությունն է։ Ծառայություն երկու դարաշրջանների բեկումնային կետում։ Նա պատրիարք դարձավ 44 տարեկանում՝ «լճացման» շրջանի գագաթնակետին, և իր հոտի հետ միասին անցավ ԽՍՀՄ փլուզման, էթնոքաղաքական հակամարտությունների և հաջող ու անհաջող «գունավոր հեղափոխությունների» միջով։ Ախմատովայի բանաձևը կատարելապես կիրառելի է նրա դեպքում. Իլյա II իր ժողովրդի հետ էր նույնիսկ այնտեղ, որտեղ «ցավոք, եղել է իր ժողովուրդը», – իր Telegram ալիքում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նա նշում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը ստիպեց երկրի բոլոր աշխարհիկ ղեկավարներին հաշվի նստել իր հետ, նույնիսկ մոլի արևմտամետ Միխեիլ Սաակաշվիլուն, որը փորձում էր արմատապես խզել իր երկրի ավանդույթները և հաստատել «իրական Վրաստան»։ Վրաստանի Մայր օրենքի 9-րդ հոդվածի առաջին գլխի համաձայն՝ «պետությունը հավատքի և կրոնի բացարձակ ազատություն է հռչակում»։ Բայց միևնույն ժամանակ, այն «ճանաչում է Առաքելական Վրաց ինքնավար ուղղափառ եկեղեցու ակնառու դերը Վրաստանի պատմության մեջ»։ Վերոնշյալ հոդվածի երկրորդ գլուխը սահմանում է պետության և ուղղափառ եկեղեցու միջև հարաբերությունները՝ համաձայն «սահմանադրական համաձայնագրի»։ Վրաստանի անկախության ողջ ժամանակահատվածում Իլյա II-ը մշտապես դասվել է ամենահայտնի հասարակական առաջնորդների շարքը՝ վայելելով Վրաստանի քաղաքացիների վստահությունը։ Նա նույնիսկ «Տարվա մարդ» է ճանաչվել։
Հիշեցնենք` Համայն Վրաստանի պատրիարք
Իլյա II-ը մահացել է մարտի 17–ին, նրա մարմինը պատրիարքարան է տեղափոխվել հուղարկավորությունից առաջ համապատասխան արարողություններ իրականացնելու համար։ Ավագ սարկավագ Դիմիտրի Դավիթաշվիլին հայտնել է, որ դանից հետո Իլյա II-ի մարմինը կտեղափոխվի Սուրբ Երրորդության տաճար։