https://arm.sputniknews.ru/20260317/mahacel-e-vrastani-katvoghikvos-patriarq-ilja-erkrvordy-99966033.html
Մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը
Մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը
Sputnik Արմենիա
Պատրիարքն ավելի վաղ հոսպիտալացվել էր ծանր վիճակում։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T22:49+0400
2026-03-17T22:49+0400
2026-03-17T23:06+0400
վրաստանի հանրապետություն
վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99965711_0:78:1500:922_1920x0_80_0_0_602fb1b291bf45d81d34b79b5cec03d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։ Լուրը հայտնում է Sputnik Գրուզիան՝ մեջբերելով պատրիարքական աթոռի փոխանորդ Շիո Մուջիրիի խոսքերը։Իլյա Երկրորդը ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել էր Կովկասյան բժշկական կենտրոն այս գիշեր։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր, նա միացված էր արհեստական շնչառության սարքին։Մինչև նոր առաջնորդի ընտրությունը Վրաց ուղղափառ եկեղեցին կղեկավարի Շիո Մուջիրին:Իլյա Երկրորդը (աշխարհիկ անուն՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին։ Նա վրաց ուղղափառ եկեղեցին գլխավորում էր 1977 թ.-ից՝ Դավիթ Ե կաթողիկոս-պատրիարքի մահից հետո։Իլյա Երկրորդի օրոք 1980-ականներին Վրաստանում ուղղափառությունը վերածնունդ ապրեց: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Վրաստանի թեմերի թիվը հասել է 42-ի։ 1977 թվականին Վրաստանում կար ընդամենը 48 գործող տաճար, այժմ դրանց թիվը մոտ 1000-ն է։Նրա օրոք բացվել են նոր հոգևոր ուսումնական հաստատություններ, Թբիլիսիում կառուցվել է Վրաստանի ամենամեծ տաճարը՝ Սուրբ Երրորդության հայրապետական տաճարը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99965711_84:0:1417:1000_1920x0_80_0_0_77e6b567be2035e4ad6071d1803290f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
Մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը
22:49 17.03.2026 (Թարմացված է: 23:06 17.03.2026) Պատրիարքն ավելի վաղ հոսպիտալացվել էր ծանր վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։ Լուրը հայտնում է
Sputnik Գրուզիան՝ մեջբերելով պատրիարքական աթոռի փոխանորդ Շիո Մուջիրիի խոսքերը։
«Սա մեծ կորուստ է ամբողջ ուղղափառ աշխարհի համար»,- ասել է նա։
Իլյա Երկրորդը ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել էր Կովկասյան բժշկական կենտրոն այս գիշեր։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր, նա միացված էր արհեստական շնչառության սարքին։
Մինչև նոր առաջնորդի ընտրությունը Վրաց ուղղափառ եկեղեցին կղեկավարի Շիո Մուջիրին:
Իլյա Երկրորդը (աշխարհիկ անուն՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին։ Նա վրաց ուղղափառ եկեղեցին գլխավորում էր 1977 թ.-ից՝ Դավիթ Ե կաթողիկոս-պատրիարքի մահից հետո։
Իլյա Երկրորդի օրոք 1980-ականներին Վրաստանում ուղղափառությունը վերածնունդ ապրեց: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Վրաստանի թեմերի թիվը հասել է 42-ի։ 1977 թվականին Վրաստանում կար ընդամենը 48 գործող տաճար, այժմ դրանց թիվը մոտ 1000-ն է։
Նրա օրոք բացվել են նոր հոգևոր ուսումնական հաստատություններ, Թբիլիսիում կառուցվել է Վրաստանի ամենամեծ տաճարը՝ Սուրբ Երրորդության հայրապետական տաճարը։