https://arm.sputniknews.ru/20260318/mek-tarekan-erekhajin-dazhan-tsetsi-entarkats-khvort-majry-kalanavvorvec-100013616.html
Մեկ տարեկան երեխային դաժան ծեծի ենթարկած խորթ մայրը կալանավորվեց
Մեկ տարեկան երեխային դաժան ծեծի ենթարկած խորթ մայրը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Խորթ մայրը փոքրիկին շուրջ 1,5 ամիս շարունակ բռնության է ենթարկել։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T23:06+0400
2026-03-18T23:06+0400
2026-03-18T23:11+0400
երեխա
ծեծ
մայր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423211_0:83:1600:983_1920x0_80_0_0_65201dd7ad098e15a20669c9774523db.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Նշենք, որ մարտի 17-ին դատախազությունից Sputnik Արմենիային ասացին, որ երեխայի խորթ մայրը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս շարունակ։ 38-ամյա կնոջը ձերբակալել էին նույն օրը, իսկ մարտի 18-ին նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։Հիշեցնենք, որ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 1,2 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր արչական շրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423211_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d08a65b48cfd1c6089acde7187ea3903.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեխա, ծեծ, մայր, կալանք
Մեկ տարեկան երեխային դաժան ծեծի ենթարկած խորթ մայրը կալանավորվեց
23:06 18.03.2026 (Թարմացված է: 23:11 18.03.2026) Խորթ մայրը փոքրիկին շուրջ 1,5 ամիս շարունակ բռնության է ենթարկել։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ մարտի 17-ին դատախազությունից
Sputnik Արմենիային ասացին, որ երեխայի խորթ մայրը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս շարունակ։ 38-ամյա կնոջը ձերբակալել էին նույն օրը, իսկ մարտի 18-ին նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 1,2 տարեկան երեխայի առողջական վիճակում
դրական տեղաշարժ կա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր արչական շրջանում։