https://arm.sputniknews.ru/20260318/khvort-mvor-kvoghmic-brnutjan-entakvats-erekhaji-arvoghjakan-vitshakum-drakan-teghashazh-ka-nakharar-99990539.html
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխայի առողջական վիճակում դրական տեղաշաժ կա. նախարար
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխայի առողջական վիճակում դրական տեղաշաժ կա. նախարար
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` բժիշկների պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ երեխայի կյանքը փրկվել է։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T14:19+0400
2026-03-18T14:19+0400
2026-03-18T15:24+0400
արարատի մարզ
երեխա
բռնություն
նորածին
խորթ մայր
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57427760_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1b650215003d09019160a3c64a90dd49.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նախարարը 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չհայտնեց։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։ News.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության հետևանք է։Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր արչական շրջանում։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57427760_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1c968b69969fff0ac151ca11152946cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատի մարզ, երեխա, բռնություն, նորածին, խորթ մայր, անահիտ ավանեսյան
արարատի մարզ, երեխա, բռնություն, նորածին, խորթ մայր, անահիտ ավանեսյան
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխայի առողջական վիճակում դրական տեղաշաժ կա. նախարար
14:19 18.03.2026 (Թարմացված է: 15:24 18.03.2026) Նախարարի խոսքով` բժիշկների պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ երեխայի կյանքը փրկվել է։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, և նա բժիշկների հսկողության տակ է։ Ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքն արտահայտել ամբողջ բժշկական անձնակազմին, որոնք իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,-ասաց նա:
Նախարարը 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չհայտնեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։
News.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության հետևանք է։
Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր արչական շրջանում։