https://arm.sputniknews.ru/20260316/veraqnnichy-izmirljan-i-gvortsvov-4-khuzarkutjunneri-vorvoshumnery-voch-iravachap-e-hamarel-99907945.html
Վերաքննիչը «Իզմիրլյան»-ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել
Վերաքննիչը «Իզմիրլյան»-ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան... 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T18:00+0400
2026-03-16T18:00+0400
2026-03-16T18:07+0400
«իզմիրլյան» բկ
խուզարկություն
դատարան
արմեն չարչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98772484_0:150:1600:1050_1920x0_80_0_0_10b5c15a298995656bdb4ee86f62265b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։Հիշեցնենք՝ փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։Քրեական վարույթը, որի շրջանակում բուժկենտրոնում խուզարկություններ արվեցին, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով` չնայած տվյալ պարագաները ներմուծող և արտադրող ընկերություններից ավելի ցածր արժեքով ձեռք բերելու հնարավորություն է ունեցել։ Այդ կերպ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունները ոչ միայն մեծ շահույթներ են ունեցել՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, այլև որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98772484_1:0:1600:1199_1920x0_80_0_0_a527ebba46b897400f03400113d61231.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«իզմիրլյան» բկ, խուզարկություն, դատարան, արմեն չարչյան
«իզմիրլյան» բկ, խուզարկություն, դատարան, արմեն չարչյան
Վերաքննիչը «Իզմիրլյան»-ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել
18:00 16.03.2026 (Թարմացված է: 18:07 16.03.2026) Ավելի վաղ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման»,- գրում է Ֆանյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ի վաղ առավոտյան
հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։
Քրեական վարույթը, որի շրջանակում բուժկենտրոնում խուզարկություններ արվեցին, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով` չնայած տվյալ պարագաները ներմուծող և արտադրող ընկերություններից ավելի ցածր արժեքով ձեռք բերելու հնարավորություն է ունեցել։ Այդ կերպ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունները ոչ միայն մեծ շահույթներ են ունեցել՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, այլև որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։