00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ նիստում․ Սրբուհի Գալյան

© SputnikՍրբուհի Գալյան
Սրբուհի Գալյան - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
Ընտրություններին զուգահեռ Սահմանադրության հանրաքվե չի կարող իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն կքննարկվի ՔՊ վարչության նիստում և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Այսօր արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում այդ մասին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ քննարկումներից հետո տեքստը հրապարակելու վերաբերյալ որոշում կկայացվի։ Նախարարը նշեց՝ Սահմանադրության տեքստը հնարավորինս շուտ պետք է հրապարակվի։
«Միանշանակ է, որ ընտրությունների հետ զուգահեռ հանրաքվե չենք կարող իրականացնել, այսինքն՝ մենք ունենալու ենք մեծ ժամկետ տեքստը հանրության հետ կոմունիկացնելու համար։ Մեր նպատակն է նաև այն, որ տեքստին ծանոթ լինեն հնարավորինս ավելի լայն շրջանակի մարդիկ, եթե հնարավոր է, բոլորը, որպեսզի այդ մեծ պայմանագրի էական պայմանները գիտակցվեն, հասկանալի լինեն հանրության լայն շերտերի համար»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ իրենց նպատակն է հրապարակել նախնական տեքստը, ունենալ լայն քննարկումներ, հավաքագրել տեքստը փոփոխելու կամ չփոփոխելու վերաբերյալ կարծիքներ ։
Ըստ նախարարի` նոր Սահմանադրության կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա, փոփոխություններ են արվել իշխանության թևերն ապակենտրոնացնելու և հավասարակշռելու համար, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ՀՀ-ում հարցվածների միայն 12%-ն է պատրաստ կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը
Լրահոս
0