00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում հարցվածների միայն 12%-ն է պատրաստ կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2025
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հարցվածները կարծում են նաև, որ Սահմանադրությունը փոխելու պնդումն Ադրբեջանի հերթական ծուղակն է, ու Ալիևը, միևնույն է, համաձայնագիրը չի ստորագրելու։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում հարցված քաղաքացիների 58 տոկոսը համարում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
Արձագանքելով այն տեղեկություններին, որ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման, հարցվածների 25,1 տոկոսը ասել է՝ դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է, և անկախ փոփոխությունից, Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրելու։ 12,2 տոկոսը համաձայնել է կողմ քվեարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, եթե դա բերի իրական և երկարաժամկետ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան:
ՀՀ-ում հարցվածների մեծ մասը բացասական է վերաբերվում վաշինգտոնյան հռչակագրին. հարցում
Լրահոս
0