00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ և ռուս ժողովուրդներին գժտեցնելու համար մեծ ջանքեր են գործադրվում. Լիպովոյ

© Sputnik / Виталий Белоусов Սերգեյ Լիպովոյ
 Սերգեյ Լիպովոյ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
Գեներալ–մայորը նշում է, որ իր պատմությունը չիմացող ժողովուրդն ապագա չունի։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայ և ռուս ժողովուրդների միջև տարաձայնություն սերմանելու համար զգալի ջանքեր են գործադրվում և հսկայական միջոցներ են ծախսվում։ «Ռուսաստան-Հայաստան ժողովրդական դիվանագիտություն. փոխհամագործակցության նախապատմություն» կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպության նախագահության նախագահ, Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Սերգեյ Լիպովոյը։
Նրա խոսքով՝ իր պատմությունը չիմացող ժողովուրդն ապագա չունի և դատապարտված է այն վերապրել նորից։ Այս համատեքստում Լիպովոյը նշեց, որ երկու ժողովուրդների միջև կապերը թուլացնելու համար փորձեր են արվում վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը:
«Մենք ունենք ընդհանուր պատմություն, որը փորձել են վերաշարադրել թե՛ մեզ մոտ, թե՛ ձեզ մոտ, որպեսզի մեր երկու ժողովուրդներին իրարից անջատեն», - ասաց նա:
ՌԴ–ն Հայաստանի միակ դաշնակիցն է, կուտակված խնդիրները պետք է քննարկվեն. Շարմազանով
Այս կապակցությամբ Լիպովոյը հիշեցրեց, որ ընթացիկ տարում երկրները նշելու են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձը: Նրա խոսքով՝ հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն ուժի և խիզախության, այլև Խորհրդային Միության ժողովուրդների միասնության շնորհիվ:
«Ինտերնացիոնալ ժողովուրդը համախմբվեց և ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որն է իր ուժը», - ընդգծեց նա:
Լիպովոյը նաև նշեց, որ հաղթանակի գործում նշանակալի դեր է ունեցել Հայաստանը։ Նա հիշեցրեց, որ 107 հայեր արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, մարշալ Հովհաննես Բաղրամյանն այդ կոչումը ստացել է երկու անգամ, իսկ 26 զինծառայողներ դարձել են Փառքի շքանշանի լիարժեք ասպետներ։
Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի զավակները կռվել են բոլոր ճակատներում, մասնակցել Մոսկվայի, Լենինգրադի և Ստալինգրադի պաշտպանությանը։ Լիպովոյի խոսքով` հենց այդ ընդհանուր պատմական հիշողությունն է շարունակում միավորել երկու երկրների ժողովուրդներին։
Լրահոս
0