00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն Հայաստանի միակ դաշնակիցն է, կուտակված խնդիրները պետք է քննարկվեն. Շարմազանով

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահը կարծում է, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի` այլընտրանք չունեցող դաշնակիցն է։ «Ռուսաստան-Հայաստան ժողովրդական դիվանագիտություն. փոխհամագործակցության նախապատմություն» կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար չկա, չի եղել և չի կարող լինել ավելի արդյունավետ դաշնակից, քան Ռուսաստանը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ հայկական կողմի համար կարևոր է հասկանալ, թե Մոսկվան ինչ ռազմավարություն ունի Հարավային Կովկասում:
«Մեզ համար չափազանց կարևոր է իմանալ, թե ինչ է ուզում Ռուսաստանի իշխանությունը՝ ունի՞ ռազմավարություն Հարավային Կովկասում, թե՞ ոչ», - նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով` ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանն ունի այլ առաջնահերթություններ, սակայն հայ-ռուսական հարաբերությունների ապագան հնարավոր է քննարկել միայն ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու դեպքում։
Շարմազանովը նշեց, որ Մոսկվան ու Երևանն ունեն կուտակված մի շարք խնդիրներ, որոնց մասին նախընտրում են հրապարակավ չխոսել։ Նա օրինակ բերեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի վերջին այցը, որի ժամանակ, նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը չեն քննարկվել:
Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ֆոնի վատթարացման վրա։ Շարմազանովի խոսքով՝ մինչև 2018 թվականը չի եղել որևէ դեպք, երբ Հայաստանի կամ Ռուսաստանի դեսպանները կանչվեն արտաքին գործերի նախարարություն, մինչդեռ այժմ նման դիվանագիտական միջադեպեր տեղի են ունենում փաստացի ամեն տարի։
Միաժամանակ նկատելիորեն նվազել է Հայաստանում Ռուսաստանի հանրային աջակցության մակարդակը։ Ըստ Շարմազանովի` եթե 2018 թվականին Հայաստանում Ռուսաստանի վարկանիշը գերազանցում էր 80 տոկոսը, ապա այսօր` մոտ 15-17 տոկոս:
«Ինչպե՞ս կարելի է դա չտեսնել։ Բանը հասել է նրան, որ Հայաստանը փաստացի չկա ՀԱՊԿ-ում»,- հայտարարեց Շարմազանովը։
Արդյունքում, նրա խոսքով, ներկա պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում։
Օրվա իշխանության մեղքով այսօր Հայաստանը չունի որևէ ռազմավարական դաշնակից. Չալաբյան
Լրահոս
0