00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի Հայաստան բեռնափոխադրումների ի՞նչ նոր ուղիներ կան. պարզաբանում է մասնագետը

© Sputnik / Aram NersesyanԲեռնատարները սպասում են հայ-իրանական սահմանը հատելուն
Բեռնատարները սպասում են հայ-իրանական սահմանը հատելուն - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
Եթե ՀՀ իշխանությունները չմիջամտեն ու կոնկրետ մեխանիզմներ չմշակեն, ապա հայկական բեռները լուրջ խնդիրերի առաջ կկանգնեն, որոնք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով այժմ Վրաստանի տարածքով են հասնելու երկիր։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իրանի շուրջ ծավալվող ռազմական իրադարձությունների արդյունքում այս երկրի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների ճանապարհը գրեթե կրկնապատկվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկերության կոնտեյներներով 3 նավերն օրեր առաջ հասել էին Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ, սակայն շրջվել, հետ էին գնացել` առանց բեռնաթափվելու։
Աղաջանյանի խոսքով` այս պահին աշխատում են գործող ուղիների հնարավորություններն ավելի ռացիոնալ օգտագործելու ուղղությամբ։ Մասնավորապես, նա նշեց, որ հիմա Երևանում է գտնվում աշխարհի ամենախոշոր ծովային ընկերության՝ MSC (Mediterranean Shipping Company) տարածաշրջանային տնօրենը, որի հետ քննարկում են տարբերակներ, թե ինչպես կարող են ավելի հեշտացնել գործող այն մեխանիզմները, որոնք արդեն իսկ կան Վրաստանի տարածքով։
«Իրանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնող ծովային ընկերությունների աշխատանքն ուղղակի դադարել է։ Հիմա բեռները գալու են Վրաստանի տարածքով, որը ժամանակի առումով բավականին երկար է տևելու։ Օրինակ` Չինաստանից մեկ բեռնարկղի փոխադրումը եթե Իրանով տևում էր 45–60 օր, ապա Վրաստանի տարածքով այն կտևի մոտ 3 ամիս»,– ընդգծեց Աղաջանյանը։
Այս դեպքում, նրա խոսքով, ֆինանսական առումով տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ժամանակի առումով են կորուստները շատ մեծ, որոնք գործարարների համար դառնում են սառեցված միջոցներ։
Դատելով իրենց պատվերների քանակից` Աղաջանյանը նշեց, որ օրական բեռնափոխադրումների ծավալը կազմում է 10–15 կոնտեյներ։
Այժմ, եթե Վրաստանի տարածքով են գալու մեր հիմնական բեռները, ապա, ըստ Աղաջանյանի` Վրաստանի անցակետերում ծանրաբեռնվածությունն ավելանալու է, սահմանին հերթերն են աճելու։ Այս դեպքում, նրա համոզմամբ, մեր պետությունը կոնկրետ անելիք ունի, որպեսզի կարողանա ինչ–որ մեխանիզմներ գտնել` ավելի արագացնելու տարանցման ձևակերպումները, խուսափելու կուտակումներից, այլապես Հայաստանում բավականին լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել և բիզնեսը, և արտադրությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։
Լրահոս
0