00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:34
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր նավերը շրջվել, հետ են գնացել. Աղաջանյանը` Իրանում բեռնափոխադրումների խնդիրների մասին

© Sputnik / Asatur Yesayants «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը
 «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2026
«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ապավենի» գործադիր տնօրենի համար լուրջ խնդիր է այն, որ Իրանի տարածքով Հեռավոր Արևելքից դեպի Հայաստան փոխադրումներն ուղղակի կանգ կառնեն, և մենք ստիպված կլինենք օգտվել շրջանցիկ ծախսատար ճանապարհներից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանի շուրջ ծավալվող ռազմական իրադարձությունները խնդիրներ են առաջացնում ևուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի հետ երկկողմ բեռնափոխադրումների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Հայտնել էինք, որ չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին, որոնք շարունակվում են առ այսօր։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
«Իրանի դեմ այս գործողություններն ուղղակի ազդեցություն ունեն մեզ վրա, դրանք մենք դեռևս չենք զգում։ Եթե այս իրավիճակը շարունակական լինի, և Իրանը մեզ համար որպես տարանցիկ երկիր չօգտագործվի, կունենանք բավականին լուրջ հետևանքներ։ Մասնավորապես, դա կհանգեցնի բազմաթիվ ապրանքատեսակների թանկացման»,– նշեց Աղաջանյանը։
Նա լուրջ խնդիր է տեսնում նաև այն առումով, որ Իրանի տարածքով Հեռավոր Արևելքից դեպի Հայաստան փոխադրումներն ուղղակի կանգ կառնեն, և մենք ստիպված կլինենք օգտվել շրջանցիկ ծախսատար ճանապարհներից։ Դա, ըստ նրա` աշխարհագրորեն բավականին բարդ իրավիճակի առաջ է մեզ կանգնեցնելու, մասնավորապես Չինաստանից, Կորեայից, Թայլանդից, Թայվանից ապրանքներ ներկրելու իմաստով։
«Սուրճից սկսած բավականին մեծ քանակի ապրանքներ գալիս են Իրանի տարածքով, որոնք ստիպված այլ տարբերակներով պետք է հասնեն Հայաստան։ Դա ծախսային իմաստով անհետևանք չի կարող մնալ»,– նշեց Աղաջանյանը։
Հայաստանին չի կարող ձեռնտու լինել Իրանի թուլացումը. ռուսաստանցի քաղաքագետն ասաց` ինչու
Նա հիշեցրեց, որ Իրանը մեզ համար ոչ միայն ցամաքային, այլ նաև օդային փոխադրումների համար է կարևոր երկիր։
«Իրանի օդային տարածքը փակել նշանակում է, որ դեպի արաբական աշխարհ, դեպի Հնդկաստան, Մերձավոր Արևելքի երկրներ կոմունիկացիաները մեզ համար բարդանում են։ Այսինքն` շրջանցող ճանապարհներով ստիպված կլինենք ավելի երկար, ավելի թանկ գնալ, որովհետև անվտանգությունն առաջնային է»,– ընդգծեց «Ապավենի» գործադիր տնօրենը։
Նրա խոսքով` այսօր դեռևս ոչ ոք չի կարողանա հաշվարկել, թե այս ամենի արդյունքում ինչ ծախսերի կամ գումարային ինչ կորուստների առաջ կկանգնենք։
Աղաջանյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունն այս պահին երկու տասնյակից ավելի բեռնարկղ` կոնտեյներ, ունի, որոնք Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում բեռնաթափվել են, սակայն դեպի Հայաստան փոխադրման ոչ մի հնարավորություն չունեն։
«Բացի առկա տրանսպորտային խնդիրներից, խանգարող հանգամանք է նաևայն, որ երկրում սուգ է հայտարարված և աշխատանքային օրեր չեն` մաքսային ծառայությունից սկսած ոչ մի պետական կառույց չի աշխատում Իրանում։ Ի դեպ, այդ կոնտեյներների մեջ հիմնականում հումք է, որոնք անհրաժեշտ են հայ տնտեսվարողներին իրենց արտադրության համար։ Օրինակ` ապրանքատեսակների մեջ տեսել եմ պոլիեթիլենային կռոշկա, որով պլաստիկ շշեր են պատրաստում։ Հումքի այս մեծ ծավալների բացակայության դեպքում հնարավոր է` արտադրություններն ընդհանրապես կանգնեն։ Այսինքն`չի կարող անմիջական հարևանիդ մոտ լինի հրդեհ, և դու չանհանգստանաս»,– ընդգծեց Աղաջանյանը։
Նա տեղեկացրեց, որ դեպի Հայաստան բեռնափոխադրում անող նավերն ուղղակի շրջվել, հետ են գնում այլ նավահանգիստներ։
«Մենք 3 նավ էինք սպասում, որոնք մոտակա 3 օրվա ընթացքում պետք է հասնեին Բանդար Աբբաս, դրանցից մեկը շրջվել, գնացել է ԱՄԷ Խորֆական նավահանգիստ և անգամ չի մտել Բանդար Աբբաս։ Մյուս նավը գնացել է Հնդկաստանի Կանդլա նավահանգիստ, որը բավականին հեռու է։ Երրորդ նավը դեռ չի կողմնորոշվել, թե ուր է գնալու։ Ի դեպ, այդ բոլոր բեռների հետագա ճակատագիրը մեր հոգսն է»,– նշեց Աղաջանյանը։
Նա հիշեցրեց, որ նման իրավիճակներում, ըստ ծովային օրենսդրության, եթե նավը, օբյեկտիվ պատճառներից ելնելով, բեռը չի հասցրել տվյալ նավահանգիստ և բեռնաթափել է մոտակա որևէ այլ նավահանգիստ, ապա իր պարտավորությունն ավարտված է համարվում, և այս դեպքում հնարավոր չէ բողոքով դիմել դատարան։
Ինչ վերաբերվում է նրան, որ Իրանն արգելել է սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, Աղաջանյանը Հայաստանի համար այս դեպքում լուրջ խնդիր չի տեսնում, քանի որ Հայաստանից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ պարենային շատ քիչ քանակությամբ ապրանքներ էին ներկրվում և արտահանվում։
Թռիչքներ չկան, եղածն էլ թանկ է. ինչ է սպասվում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին
Լրահոս
0