00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսինները սպառնացնել են պայթեցնել տունը, հարկադրել քվեարկել «Մեր ձևով»-ի օգտին․ ՔԿ

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
Ամուսինը կալանավորված է, իսկ կնոջ նկատմամբ կիրառված են բացակայելու արգելք, գրավ և վարչական հսկողություն։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Ամուսինները սպառնացել են, հարկադրել հաշվառվել «Մեր ձևով» կուսակցության անդամ և առաջիկա ընտրություններին էլ կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել։ ՀՀ քննչական կոմիտեն այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել` մանրամասներ հայտնելով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ։
Ի դեպ

«Մեր ձևով» անունով կուսակցություն Հայաստանում չկա։ «Մեր ձևով»–ը շարժում է, որի հիման վրա ստեղծված կուսակցությունը` «Ուժեղ Հայաստան»–ը, գլխավորում է գործարար Սամվել Կարապետյանը։

Ըստ նախաքննության՝ մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանել են Ա.Հ.-ի բնակարան, բակում զրուցել Ա.Հ.-ի նկատմամբ, բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցրել, հարկադրել անձնագրով ժամանել Տաշիրում գործող կուսակցության գրասենյակ ու որպես անդամ հաշվառվել։
ՔԿ–ից հայտնում են, որ հարկադրել են 2026 հունիսի 7–ին կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում ընտրել իրենց թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:
Վ.Կ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):
Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Սամվել Կարապետյանը կարող է պրոֆեսիոնալ և ուժեղ կառավարություն ստեղծել. ՀՀ 1–ին նախագահ
Լրահոս
0