https://arm.sputniknews.ru/20260314/dzerqners-tsalats-chenq-nstelu-samvel-karapetjani-kusakcutjan-hajtararutjuny-99840518.html
«Ձեռքներս ծալած չենք նստելու». Սամվել Կարապետյանի կուսակցության հայտարարությունը
«Ձեռքներս ծալած չենք նստելու». Սամվել Կարապետյանի կուսակցության հայտարարությունը
Sputnik Արմենիա
Քաղաքական ուժը խոստանում է առաջիկա օրերին հայտարարել իր հաջորդ քայլերի մասին։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T12:12+0400
2026-03-14T12:12+0400
2026-03-14T12:12+0400
հայաստան
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում ձեռքները ծալած նստել։ Կուսակցությունն արձագանքել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշմանը։Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ, այս գիշեր որոշեց բավարարել քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանի միջնորդությունը և ևս 1 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։Ըստ կուսակցության` Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:«Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,- ասվում է հայտարարությունում:Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
«Ձեռքներս ծալած չենք նստելու». Սամվել Կարապետյանի կուսակցության հայտարարությունը
Քաղաքական ուժը խոստանում է առաջիկա օրերին հայտարարել իր հաջորդ քայլերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում ձեռքները ծալած նստել։
Կուսակցությունն արձագանքել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշմանը։
Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ, այս գիշեր որոշեց բավարարել քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանի միջնորդությունը և
ևս 1 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
«Կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն),– ասված է հայտարարությունում։
Ըստ կուսակցության` Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:
«Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։