https://arm.sputniknews.ru/20260313/verj-tveq-zangvovi-ardaradatutjany-samvel-karapetjani-ajakicnery-bvoghvoqi-akcia-en-anum-99790914.html
«Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում
«Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Գործարարի աջակիցների խոսքով` Սամվել Կարապետյանի բանտարկությունը Նիկոլ Փաշինյանի վախի նշանն է։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T11:52+0400
2026-03-13T11:52+0400
2026-03-13T12:26+0400
հայաստան
սամվել կարապետյան
բողոքի ակցիա
հհ կառավարություն
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99791288_7:0:1280:716_1920x0_80_0_0_e9ff57811092841a5c11ea59ce981353.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից վերջ տալ զանգովի արդարադատությանը։Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։«Պահանջում ենք վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որ կառավարության անդամներից մեկն իջնի ներքև, քանի որ փոխանցելու բան ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։Նրա խոսքով` Հայաստանում որևէ բան չի որոշվում օրենքի և Սահմանադրության շրջանակում, ամեն ինչ որոշում է միայն Նիկոլ Փաշինյանը։Ակցիայի մասնակիցները կառավարության ղեկավարի համար հեռախոս էին բերել՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե կարող են Կարապետյանին հեռախոսով ապահովել ժողովրդի հետ կապի համար։Կառավարությունից որևէ մեկը չմոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Նրանք փորձեցին հանձնել հեռախոսը, սակայն ոստիկանությունը նրանց հայտնեց, որ այստեղ կարող են ընդունել միայն ծրարներ՝ նամակների տեսքով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հեռախոսը թողեց կառավարության շենքի դիմաց։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Акция с призывом освободить Самвела Карапетяна у здания правительства
Sputnik Արմենիա
Акция с призывом освободить Самвела Карапетяна у здания правительства
2026-03-13T11:52+0400
true
PT0M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99791288_167:0:1122:716_1920x0_80_0_0_727f6d0f79465eaef1dc5d123be41311.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, սամվել կարապետյան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում
11:52 13.03.2026 (Թարմացված է: 12:26 13.03.2026) Գործարարի աջակիցների խոսքով` Սամվել Կարապետյանի բանտարկությունը Նիկոլ Փաշինյանի վախի նշանն է։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից վերջ տալ զանգովի արդարադատությանը։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
«Պահանջում ենք վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որ կառավարության անդամներից մեկն իջնի ներքև, քանի որ փոխանցելու բան ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նրա խոսքով` Հայաստանում որևէ բան չի որոշվում օրենքի և Սահմանադրության շրջանակում, ամեն ինչ որոշում է միայն Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը լեփ-լեցուն է քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ։ Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է բացառապես իր վախերի շրջանակում։ Նա, վախենալով մարդկանցից և իր աթոռը կորցնելուց, մարդկանց զրկում է խոսքի ազատությունից»,- ասաց Միքայելյանը։
Ակցիայի մասնակիցները կառավարության ղեկավարի համար հեռախոս էին բերել՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե կարող են Կարապետյանին հեռախոսով ապահովել ժողովրդի հետ կապի համար։
Կառավարությունից որևէ մեկը չմոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Նրանք փորձեցին հանձնել հեռախոսը, սակայն ոստիկանությունը նրանց հայտնեց, որ այստեղ կարող են ընդունել միայն ծրարներ՝ նամակների տեսքով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հեռախոսը թողեց կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։