00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ–ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Դանիելյան

© SputnikՍտեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Բաժանորդագրվել
Ստեփան Դանիելյանի խոսքով` Ամերիկայի Միացյալ նահանգներն ու Իսրայելը պատերազմը սկսելիս ունեցել են միայն «պլան Ա», իսկ Իրանը ցույց է տալիս, որ այլևս «կարմիր գծեր» չկան։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի երկարաժամկետ նպատակը միայն Իսլամական Հանրապետությունը չէ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները քողարկում են Վաշինգտոնի գլոբալ մտահղացումը, որն անմիջականորեն կապված է Չինաստանի հետ: Քաղաքագետը հիշեցրեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքը, թե 40 տարի սպասել է Իրանի վրա հարձակվելու հնարավորությանը։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ են լուծում ԱՄՆ-ն և Իսրայելը: Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր հեգեմոնիան, ինչն ամրագրված է նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերում: Այսօր ԱՄՆ-ն տնտեսական մրցակցային պայքարում սկսում է զիջել Չինաստանին, ուստի փորձում է վերահսկողություն պահպանել համաշխարհային էներգետիկ շուկաների նկատմամբ։ Սա նշանակում է վերահսկողություն Իրանի, Հորմուզի նեղուցի, ինչպես նաև նավթ արտադրող արաբական երկրների նկատմամբ», - նշեց Դանիելյանը:
Անդրադառնալով Իսրայելի քաղաքականությանը՝ քաղաքագետը նշեց, որ այն որոշ չափով հիշեցնում է Մեծ Բրիտանիայի՝ ժամանակին Եվրոպայում վարած գիծը։
«Հարյուրամյակներ շարունակ Բրիտանիայի քաղաքականության հիմնական նպատակն էր Եվրոպայի ուժեղ պետությունների միջև պատերազմներ հրահրելը, նրանց բաժանելն ու թուլացնելը, անգամ հեղափոխություններ ֆինանսավորելը, որպեսզի հակասությունները խորանան, իսկ ինքը մնա որպես միակ հեգեմոն»,– ասաց նա:
Վերլուծաբանի համոզմամբ՝ թե՛ Իրանի, թե՛ Վենեսուելայի դեմ գործողությունները նույն շղթայի օղակներն են: Խոսելով Իրանի դիրքորոշման մասին՝ Դանիելյանը նշեց, որ Թեհրանն այժմ լուծում է իր գոյության խնդիրը՝ ցույց տալով, որ այլևս «կարմիր գծեր» չկան։
«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, պատերազմը սկսելով, ունեցել են միայն «պլան Ա»․ փորձել են գլխատել Իրանի ղեկավարությանը, ակտիվացնել դժգոհ զանգվածներին և հասնել իշխանափոխության։ Սակայն այդ սցենարը չաշխատեց, ինչի մասին բացահայտ ասում են թե՛ Թրամփը, թե՛ Նեթանյահուն։ Իշխանափոխությունը ենթադրում էր երկրի ներքին և արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ինչը չստացվեց»,– ընդգծեց վերլուծաբանը։
Ըստ Դանիելյանի՝ ԱՄՆ–ն ու Իսրայելը դեռևս չունեն հստակ պատկերացում, թե որքան կարող է շարունակվել պատերազմը և ինչ ելք կունենա այն։ Նրա խոսքով` հիմա նույնիսկ պատերազմի նախաձեռնողները չեն կարող հստակ պատասխան տալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։
«Հիմա առաջանում է հարց՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս հարցի պատասխանը չունեն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թել Ավիվը։ Իսրայելի վարչապետն ինքն է խոստովանել, որ չի կարող ասել, թե որքան կտևի ռազմական գործողությունը»,– նշեց Դանիելյանը։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ անորոշությունն արտահայտվում է նաև դիվանագիտական քայլերում։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը նույնիսկ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդել Իրանի հետ բանակցություններում։
«Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահն իր խնդրանքով զանգահարեց Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդ դառնալ պատերազմը կանգնեցնելու համար։ Իրենք արդեն բացահայտ ասում են՝ եթե նախկինում խնդիրը ռեժիմի փոփոխությունն էր, ապա հիմա դա առաջնային չէ, այլ պետք է պայմանավորվել։ Սակայն Իրանը չի գնում բանակցությունների։ Պատճառն այն է, որ 2025-2026 թվականներին, երբ արդեն որոշակի պայմանավորվածությունների էին հասնում, հենց այդ պահին, առանց զգուշացման, սկսվեց պատերազմը»,– ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
Լրահոս
0