00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
34 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրանում օտար քեռու չեն սպասում». Մարկեդոնովը՝ ԱՄՆ–ի հավակնությունների և ՆԱՏՕ–ի մասին

© SputnikՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով` անվտանգության ապահովման համար բավարար է միայն ԱՄՆ-ի հետ դաշնակցելը, իսկ ՆԱՏՕ-ն վերածվում է ընդամենը «գեղեցիկ հովանոցի»։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երբ Իրանի քաղաքացիները փողոց են դուրս գալիս, նրանք ուզում են իրավիճակը փոխել սեփական ուժերով և չեն սպասում, որ իրենց փոխարեն դա անի «ամերիկացի քեռին»։ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած «Արդի իրավիճակը Իրանի շուրջ. ազդեցությունը Հարավային Կովկասի և Կասպից տարածաշրջանի վրա» կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար, դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի քաղաքացիներին խոստացել էր, որ օգնությունն արդեն ճանապարհին է։ Նա իրանցիներին կոչ էր արել արմատական գործողությունների անցնել գործող իշխանությունը տապալելու համար։
«Իհարկե, որևէ ղեկավար և որևէ համակարգ անսխալական չէ։ Ի՞նչ է, Իրանում բողոքի տրամադրություններ չկա՞ն։ Ինչքան ուզեք։ Ի դեպ, Իրանին չես զարմացնի բողոքի ցույցերով։ Սկսած 2009 թվականի «Կանաչ հեղափոխությունից» մինչև վերջին ժամանակներ։ Ե՛վ ընտրություններն են վիճարկվում, և՛ մարդիկ փողոց են դուրս գալիս։ Բայց նրանք դուրս են գալիս, որպեսզի իրենք փոխեն իրավիճակը, ոչ թե սպասում են «քեռու», որը կգա ու ամեն ինչ սիրուն կսարքի նրանց համար։ «Ինձ համար ժողովրդավարություն սարքեք»։ Այդպես առհասարակ չի լինում, սկզբունքորեն»,- ասաց Մարկեդոնովը։
ԱՄՆ-ի բարոյախրատական քարոզները պետք է սահմանափակվեն «տեսական ուսումնասիրություններով», այլ ոչ թե դրսևորվեն կոնկրետ գործողություններով։ Մարկեդոնովն անթույլատրելի է համարում, երբ ԱՄՆ-ն վարչակարգեր է կործանում և իշխանություն է փոխում տարբեր երկրներում։ Չէ՞ որ ոչ ոք չի միջամտում Միացյալ Նահանգների ներքին գործերին, չի ասում՝ եկեք փոխենք ընտրական համակարգը ԱՄՆ-ում, քանի որ այն արխաիկ է և դեռ հիմնադիր հայրերի սկզբունքների վրա է խարսխված։
«Ինձ համար ի՞նչ տարբերություն, թե ինչ կլինի Սպիտակ տան ղեկավարի անունը։ Սակայն ԱՄՆ-ն իր մոտեցումներն ունի՝ «ամերիկացիները պետք է ամենուր լինեն», «այ այստեղ Ռուսաստանը չպետք է լինի», «այստեղ Իրանը չպետք է լինի», «իսկ այ այստեղ լավ կլիներ իշխանությանը փոխել»։ Բայց մենք հո չենք խոսում այն մասին, թե որտեղ և ինչպիսի իշխանություն է պետք փոխել»,- նշեց նա։
Ինչպե՞ս են իրենց դրսևորում Երևանն ու Բաքուն Իրանի հարցում. Մարկեդոնովի վերլուծությունը
ՆԱՏՕ-ն չի կարող ակտիվ դերակատար լինել պատերազմի մեջ գտնվող Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Մարկեդոնովը հավելեց, որ այս կամ այն հարցի շուրջ կոնսենսուսի հասնելու խնդիրների, դաշինքի առանձին անդամների հավակնությունների ու «պահարանում պահված կմախքների», ինչպես նաև փոխադարձ պաշտպանության մասին հայտնի «5-րդ հոդվածի» կիրառման դժվարությունների ֆոնին ՆԱՏՕ-ի դերն ու նշանակությունը աստիճանաբար նվազում են։ Փորձագետի դիտարկմամբ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պաշտպանության համար բավարար է միայն ԱՄՆ-ի հետ դաշնակցելը, իսկ ՆԱՏՕ-ն դառնում է «գեղեցիկ հովանոց»։
«Իհարկե, էսկալացիայի և Իրանի շուրջ հակամարտության հնարավոր խորացման դեպքում մենք կլսենք կոչեր Անկարայից. «Մենք ի վերջո ՆԱՏՕ-ի մաս ենք կազմում, եկեք ինչ-որ կերպ գործի դնենք այս իրավիճակը»։ Մենք հիշում ենք 2015 թվականի սրացումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, երբ խոցված ինքնաթիռի պատճառով այնտեղ զգացմունքների ճգնաժամ սկսվեց։ Այն ժամանակ Թուրքիան անմիջապես հիշեց հինգերորդ հոդվածի մասին, թեև շատ ընտրողաբար է մոտենում դրան։ Կարող է հիշել, կարող է և չհիշել։ Շատ բան կախված է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններից։ Այնտեղ էլ «պահարանի կմախքները» շատ են»,-կարծում է Մարկեդոնովը։
Նրա խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնհայտորեն հիշում է, թե ով էր «ձեռքը զարկերակի վրա պահում» 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձի ժամանակ։ Չի մոռացել նաև 2023 թվականի իրավիճակը, երբ ընտրությունների ժամանակ ամերիկյան քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից շատերը բացահայտորեն իրենց համակրանքն արտահայտում էին ակնհայտորեն ոչ հօգուտ Էրդողանի։
«Այսինքն՝ նա փորձառու քաղաքական գործիչ է՝ լավ քաղաքական հոտառությամբ, օպորտունիստ։ «Օպորտունիզմ» ասելիս որևէ բացասական իմաստ չեմ դնում, դա վերլուծական բնորոշում է, ոչ ավելին։ Նա հասկանում է, որ ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ կան։ Բայց եթե պետք լինի, նա, անկասկած, կդիմի նրանց»,- նշեց փորձագետը։
Որպես ՆԱՏՕ-ի դերի թուլացման գործոն, այդ թվում` Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցում, Մարկեդոնովը մատնանշեց այն հանգամանքը, որ այս ռազմական դաշինքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։
Օրինակ, նրա կարծիքով, կոնսենսուսը չափազանց խնդրահարույց է Հունաստանի պարագայում, որը մտահոգություն է հայտնում Կիպրոսի և նրա շուրջ իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հունաստանը փոքր երկիր է և բավարար լծակներ չունի այլ խաղացողների վրա ազդելու համար, սակայն բավականին երկար ժամանակ նրան հաջողվում էր «սառեցնել» Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին՝ անվան շուրջ վեճի պատճառով, և պահանջում էր փոխել այն՝ տարածքային հավակնություններից և մշակութային ժառանգության յուրացումից խուսափելու համար։ Մակեդոնիան կարողացավ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցել միայն այն բանից հետո, երբ Հունաստանի պնդմամբ վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիա։
Միաժամանակ կա նաև ավելի լուրջ խաղացող՝ Ֆրանսիան։ Միջուկային տերություն, որը, Մարկեդոնովի խոսքով, հավակնություններ ու որոշակի դժգոհություններ ունի Սիրիայի և Լիբանանի հարցում, որոնք ժամանակին ֆրանսիական դիվանագիտության ազդեցության ոլորտներն էին։
Հենց Արևմուտքի այն մտավախության պատճառով, որ Մոսկվան կարող է արգելափակել կոնսենսուսային որոշումները, Ռուսաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու շանս չունեցավ, թեև այդ գաղափարը ժամանակին արդիական էր ՌԴ-ում։
«Մեզ մոտ 1990-ականներին տարածված էր այն գաղափարը, որ «լավ կլիներ` ՆԱՏՕ մտնեինք»։ Չէինք մտնի, շանսեր չկային, որովհետև մենք միշտ կջարդեինք կոնսենսուսը։ Ասենք՝ ստիպված կլինեին 30 տարի Ռուսաստանի հետ քննարկել Խորվաթիայի անդամակցությունը։ Դրա համար էլ Ռուսաստանը ՆԱՏՕ-ում չկա»,- ասաց քաղաքագետը։
Միաժամանակ, նրա դիտարկմամբ, Ռուսաստանում տարածված վերլուծական սխալ կա, երբ ասում են. «Ուռա՜, Վրաստանին չեն ընդունի ՆԱՏՕ, դե Ուկրաինային էլ ՆԱՏՕ-ին անդամակցություն չի սպառնում»։ Մարկեդոնովն օրինակ է բերում Հարավային Կորեան, Ճապոնիան, Իսրայելը, որոնք ՆԱՏՕ-ի կազմում չեն. նրանց բավարարում է Ամերիկայի դաշնակցությունն ու աջակցությունը։
«ՆԱՏՕ-ն, այո՛, գեղեցիկ «հովանոց» է, բայց եկեք իրերին նայենք ըստ էության։ Կարելի է չունենալ ՆԱՏՕ-ի «հովանոցը» և այդ դաշինքի անդամ չլինել, բայց ունենալով ամերիկյան «հովանոց»՝ կարող եք շատ ավելի լուրջ բաների հասնել, քան ՆԱՏՕ-ի անդամ լինելն է»,-եզրափակեց Մարկեդոնովը։
Արևմուտքը չի ուզում միջամտել Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Մարկեդոնով
Լրահոս
0