https://arm.sputniknews.ru/20260311/iranic-rusastan-e-veradardzel-196-mard-likhachvovy-shnvorhakalutjun-e-hajtnel-hajastanin--99735702.html
Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Sputnik Արմենիա
Մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներ են։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T20:17+0400
2026-03-11T20:17+0400
2026-03-11T20:26+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
«ռոսատոմ»
ալեքսեյ լիխաչով
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404470_0:84:1600:984_1920x0_80_0_0_3e67f6ed6a256b0cadcf56267fd104cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանից «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։Կայանի աշխատակիցները Հայաստան են ժամանել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետով։Մերձավոր Արևելքի տարածաշրջանում էսկալացիայի սկզբից ի վեր Իրանից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի։ Նրանց մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մարտի 11-ին տարհանված աշխատակիցներն են։Պուտինն անձամբ է հետևում Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ում ռուսաստանցիների անվտանգությանը. «Ռոսատոմ»Դեսպանության դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքացիներին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404470_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e185150b6d0ec6260dde00cc62af8415.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան
Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
20:17 11.03.2026 (Թարմացված է: 20:26 11.03.2026) Մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներ են։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանից «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Կայանի աշխատակիցները Հայաստան են ժամանել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետով։
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել [ՌԴ] արտաքին գործերի նախարարությանը, մեր ուժային կառույցներին, ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարությանը՝ այս գործողությունն իրականացնելու համար։ Հարթակում մնացել է շուրջ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարող լքել այն»,-հայտարարել է Լիխաչովը։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում էսկալացիայի սկզբից ի վեր Իրանից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի։ Նրանց մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մարտի 11-ին տարհանված աշխատակիցներն են։
Դեսպանության դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքացիներին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: