https://arm.sputniknews.ru/20260309/putinn-andzamb-e-hetevum-irani-busher-aekum-rusastancineri-anvtangutjany-rvosatvom-99635454.html
Պուտինն անձամբ է հետևում Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ում ռուսաստանցիների անվտանգությանը. «Ռոսատոմ»
Պուտինն անձամբ է հետևում Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ում ռուսաստանցիների անվտանգությանը. «Ռոսատոմ»
Sputnik Արմենիա
«Ռոսատոմ» պետական ընկերության գլխավոր տնօրենը պարբերաբար տեղեկացնում է ՌԴ ղեկավարությանը ինչպես տեղում, այնպես էլ անձնակազմի շրջանում տիրող իրավիճակի մասին։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T13:19+0400
2026-03-09T13:19+0400
2026-03-09T13:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
ատոմակայան
վլադիմիր պուտին
ռուսաստան
ալեքսեյ լիխաչով
«ռոսատոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_0:72:1601:972_1920x0_80_0_0_5e44bcbf7f9b0b514a51b5d79fdb462b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն վերահսկում է Իրանի «Բուշեր» ատոմակայանում տիրող իրավիճակը, այլև անձամբ է մասնակցում ռուսաստանցի աշխատակիցների անվտանգության ապահովման հարցերի լուծմանը, հայտարարել է «Ռոսատոմ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Ընկերության ղեկավարը նշել է, որ ինքը պարբերաբար տեղեկացնում է Ռուսաստանի ղեկավարությանը ինչպես Իրանում «Բուշեր» ատոմակայանի տարածքում, այնպես էլ ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցման վրա աշխատող ռուսաստանցի աշխատակիցների շրջանում տիրող իրավիճակի մասին։Բուշերի նոր բլոկների վրա աշխատող ռուսաստանցի աշխատակիցների հարազատների համար նաև թեժ գիծ է գործում, որպեսզի նրանք կարողանան մշտական տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին, քանի որ Իրանի հետ կապը սովորական ուղիներով դժվարացած է։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_104:0:1495:1043_1920x0_80_0_0_9a88462904a2d38630c5ea81ae5db033.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան, վլադիմիր պուտին, ռուսաստան, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ»
իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան, վլադիմիր պուտին, ռուսաստան, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ»
Պուտինն անձամբ է հետևում Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ում ռուսաստանցիների անվտանգությանը. «Ռոսատոմ»
«Ռոսատոմ» պետական ընկերության գլխավոր տնօրենը պարբերաբար տեղեկացնում է ՌԴ ղեկավարությանը ինչպես տեղում, այնպես էլ անձնակազմի շրջանում տիրող իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն վերահսկում է Իրանի «Բուշեր» ատոմակայանում տիրող իրավիճակը, այլև անձամբ է մասնակցում ռուսաստանցի աշխատակիցների անվտանգության ապահովման հարցերի լուծմանը, հայտարարել է «Ռոսատոմ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Բուշերի ատոմակայանի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Սակայն, բարեբախտաբար, ոչ բուն ատոմակայանին, ոչ շինհրապարակին և անձնակազմի բնակավայրերին հասցված հարվածներ չեն գրանցվել», – «Ստրանա Ռոսատոմ» պարբերականին հայտնել է Լիխաչովը։
Ընկերության ղեկավարը նշել է, որ ինքը պարբերաբար տեղեկացնում է Ռուսաստանի ղեկավարությանը ինչպես Իրանում «Բուշեր» ատոմակայանի տարածքում, այնպես էլ ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցման վրա աշխատող ռուսաստանցի աշխատակիցների շրջանում տիրող իրավիճակի մասին։
Բուշերի նոր բլոկների վրա աշխատող ռուսաստանցի աշխատակիցների հարազատների համար նաև թեժ գիծ է գործում, որպեսզի նրանք կարողանան մշտական տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին, քանի որ Իրանի հետ կապը սովորական ուղիներով դժվարացած է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: