https://arm.sputniknews.ru/20260310/veraqnnich-datarany-voch-iravachap-e-tshanachel-charchjani-ashkhatasenjakum-katarvats-khuzarkutjuny-99686039.html
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը
Sputnik Արմենիա
Դատավորը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացված բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T18:31+0400
2026-03-10T18:31+0400
2026-03-10T18:39+0400
հայաստան
դատարան
արմեն չարչյան
խուզարկություն
էրիկ ալեքսանյան
վազգեն ռշտունի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87512299_0:83:1600:983_1920x0_80_0_0_6d72427b4f56115be3ce842a5925e490.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ Է ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում։ Փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններն առնչվում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ, որն էլ իր հերթին իբրև թե առնչվում է բարձրաստիճան հոգևորականներին և նրանց հետ փոխկապակցված ընկերություններին։Հիշեցնենք՝ քրեական վարույթը, որի շրջանակում բեւժկենտրոնում խուզարկություններ արվեցին, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով` չնայած տվյալ պարագաները ներմուծող և արտադրող ընկերություններից ավելի ցածր արժեքով ձեռք բերելու հնարավորություն է ունեցել։ Այդ կերպ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունները ոչ միայն մեծ շահույթներ են ունեցել՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, այլև որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87512299_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ade1d14531036ef1ed09e20fca4bde80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, արմեն չարչյան, խուզարկություն, էրիկ ալեքսանյան, վազգեն ռշտունի
հայաստան, դատարան, արմեն չարչյան, խուզարկություն, էրիկ ալեքսանյան, վազգեն ռշտունի
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը
18:31 10.03.2026 (Թարմացված է: 18:39 10.03.2026) Դատավորը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացված բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ Է ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
ֆեյսբուքյան էջում։
Փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ
ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններն առնչվում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված
քրեական վարույթի հետ, որն էլ իր հերթին իբրև թե առնչվում է բարձրաստիճան հոգևորականներին և նրանց հետ փոխկապակցված ընկերություններին։
«Ռշտունին, քննության առնելով պաշտպանական կողմի` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրած բողոքը, բավարարել է այն և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը, ըստ որի` դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում։ Ըստ էության, վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,– գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝
քրեական վարույթը, որի շրջանակում բեւժկենտրոնում խուզարկություններ արվեցին, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով` չնայած տվյալ պարագաները ներմուծող և արտադրող ընկերություններից ավելի ցածր արժեքով ձեռք բերելու հնարավորություն է ունեցել։ Այդ կերպ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունները ոչ միայն մեծ շահույթներ են ունեցել՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, այլև որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։