https://arm.sputniknews.ru/20260213/iravapahnery-khuzarkum-en-armen-charchjani-ashkhatasenjaky-pashtpan-98755722.html
Իրավապահները խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը. պաշտպան
Իրավապահները խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը. պաշտպան
Sputnik Արմենիա
Արմեն Չարչյանն այսօր առավոտյան պլանավորված վիրահատություն ուներ, ինչն իրավապահների խուզարկության պատճառով ինքը չի կարողացել իրականացնել։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T10:06+0400
2026-02-13T10:06+0400
2026-02-13T12:51+0400
արմեն չարչյան
խուզարկություն
աշխատասենյակ
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87512297_0:83:1600:983_1920x0_80_0_0_42ddd6661da6f9facbf9e34568ddf0da.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Այլ մանրամասներ Ալեքսանյանը չի հայտնել։«Իզմիրլյան» ԲԿ-ից Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ ԲԿ–ում խուզարկություն են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, պատճառն իրենց հայտնի չէ։Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ Վարդանանց քաջերի հիշատակության օրը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Բժիշկը գրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմի և իր անունից սրտանց շնորհավորում են Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87512297_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ab119aa75362bd563ae79b2a9881139c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն չարչյան, խուզարկություն, աշխատասենյակ, բժիշկ
արմեն չարչյան, խուզարկություն, աշխատասենյակ, բժիշկ
Իրավապահները խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը. պաշտպան
10:06 13.02.2026 (Թարմացված է: 12:51 13.02.2026) Արմեն Չարչյանն այսօր առավոտյան պլանավորված վիրահատություն ուներ, ինչն իրավապահների խուզարկության պատճառով ինքը չի կարողացել իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հենց այս պահին իրավապահները խուզարկում են Արմեն Չաչյանի աշխատասենյակը»,- գրել է փաստաբանը։
Այլ մանրամասներ Ալեքսանյանը չի հայտնել։
«Իզմիրլյան» ԲԿ-ից
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ ԲԿ–ում խուզարկություն են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, պատճառն իրենց հայտնի չէ։
«Առավոտյան ժամը 9։00-ից ԲԿ-ում է ՔԿ-ն։ Որևէ տեղեկություն չեն հայտնում, թե ինչի համար է խուզարկությունը։ Պարոն Չարչյանն այսօր առավոտյան պլանավորած վիրահատություն ուներ, բայց նրա փոխարեն այլ բժիշկ է այն իրականացնում»,- ասացին ԲԿ–ից։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ Վարդանանց քաջերի հիշատակության օրը, պրոֆեսոր
Արմեն Չարչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Բժիշկը գրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմի և իր անունից սրտանց շնորհավորում են Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։