00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարծես, խրվել են Իրանում. քաղաքագետը` Վաշինգտոնի հաշվարկների և հնարավոր սցենարների մասին

© AP Photo / Hassan AmmarԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2026
Բաժանորդագրվել
10 տարի շարունակ Իրանը ռմբակոծել անհնար է, ցամաքային ներխուժում սկսելը նույնպես անիրատեսական է։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն, կարծես, խրված է Իրանում, ու ակնհայտ է, որ ռազմական գործողությունը, որն իսկզբանե ծրագրված էր որպես արագընթաց, Վաշինգտոնի փափագած սցենարով չի ընթացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հորմուզը շատ բան է փոխում

Փորձագետն առաջին հերթին ուշադրություն է հրավիրում Թեհրանի անհամաչափ պատասխանի վրա, որը խառնաշփոթ է առաջացրել Պարսից ծոցի միապետություններում և որը, ըստ երևույթին, բավարար չափով հաշվարկված չէր Վաշինգտոնի ռազմագետների և փորձագետների կողմից։
«Պարզապես տեսնում եմ, թե ինչպես է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ազդում ամեն ինչի վրա։ Տեսնում եմ` ինչպես է Սաուդյան Արաբիան ստիպված նավթ տեղափոխում երկրի մի ծայրից մյուսը՝ այն արտահանելու համար։ Մեզ նաև անհասկանալի է, թե ինչպես կարձագանքի Չինաստանն այս ամենին, իսկ Իրանը Չինաստանի հիմնական «բենզալցակայաններից» մեկն է», – ասում է Իսկանդարյանը։

Իրան ներխուժելն անլուրջ է

Նրա խոսքով` պետք է նաև հասկանալ, որ Իրանը ո՛չ Լիբիա է, ո՛չ Սիրիա, ո՛չ էլ Իրաք։ Այն անվերջ ռմբակոծելն անհնար է, ցամաքային ներխուժման մասին խոսելն էլ ավելորդ է, քանի որ անխուսափելիորեն հարց է առաջանում. ո՞վ պետք է սկսի ցամաքային այդ գործողությունը։ Ո՛չ քրդերը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ որևէ այլ մեկը հարմար չէ այդ դերի համար։ Ամերիկացիներն էլ չեն հանդգնի գործողություն սկսել հսկայական տարածք, բնակչություն և դժվար ռելիեֆ ունեցող երկրում։
Մեր զրուցակցի կարծիքով` հնարավոր սցենարներից մեկը կարող է դառնալ ստանդարտ «մերձարևելյան» արդյունքը` հակամարտության բոլոր կողմերը կհայտարարեն իրենց հաղթանակի մասին։ Բնականաբար, Իրանի հետագա թուլացման վտանգ կա, սակայն դա միայն հավանական տարբերակներից մեկն է։

Ավելի լավ է Երևանը սպասի

Հայաստանի համար, Իսկանդարյանի կարծիքով, ներկայիս իրավիճակում ամենաճիշտ տարբերակը սպասելն է։ Այս էսկալացիան այն դեպքն է, երբ նախաձեռնողականությունը կարող է վնասել, այլ ոչ թե օգուտ տալ։
«Դեռ Թալեյրանն էր երիտասարդ դիվանագետներին սովորեցնում ծույլ լինել՝ ասելով, որ դիվանագետը չպետք է անմիջապես գործի, որ «թուղթը պետք է հասունանա»։ Մշտապես ենթադրել, որ քաղաքականությունը պետք է նախաձեռնողական լինի, որ այն պետք է ինչ-որ կերպ նախապես ծրագրավորված լինի, հատկապես փոքր երկրների դեպքում և խիստ տուրբուլենտության ժամանակաշրջանում, սխալ է։ Երբեմն պետք է սպասել և տեսնել, թե ինչ է տեղի ունենում, տարատեսակ հնարավորություններ թողնելով քեզ համար։ Ի դեպ, Ադրբեջանն այդպես էլ անում է», – նշեց քաղաքագետը։

Իսկ Իրա՞նը

Շատ դիտորդներ այս օրերին մտորում են` արդյոք Իրանում որոշումներ կայացնելու ուղղահայաց գոյություն ունի։ Նրանք որոշակի կոնտրաստ են նշում, որը գոյություն ունի իրանցի դիվանագետների հայտարարությունների և ուժայինների գործողությունների միջև հարևան պետություններին հարվածելու հարցում։
Իսկանդարյանի կարծիքով՝ միանձնյա կառավարման առկայության կամ բացակայության հարցին միանշանակ պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ իրանական հասարակության առանձնահատկությունները, դրա դիմացկունության, այսինքն՝ կայունության և էլիտաների համախմբվածության աստիճանը։
«Որոշ նշաններ կան այն մասին, որ բանակի հրամանատարությունը երբեմն ինքնուրույն է գործում։ Ակնհայտ է, որ նախապես մշակված ծրագրեր կային, որոնք թույլ են տալիս զինվորականներին ինքնուրույն որոշումներ կայացնել և գործել բարձրագույն ղեկավարության հետ կապված տարբեր միջադեպերի դեպքում։ Սակայն ինչպիսին է այդ ինքնուրույնության աստիճանը՝ դժվար է ասել։ Պետք է որոշակի հմտություններ ունենալ։ Ի դեպ, ակնհայտ է, որ Վաշինգտոնում այդ հմտությունները բավարար չէին, երբ որոշում էր կայացվում Իրանի դեմ «երեք ժամանոց գործողություն» իրականացնելու վերաբերյալ», – եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0