https://arm.sputniknews.ru/20260310/karmir-gtseri-npataky-meqenaneri-hamar-lav-pajmanner-steghtsely-che-tigran-avinjan-99678663.html
Կարմիր գծերի նպատակը մեքենաների համար լավ պայմաններ ստեղծելը չէ. Տիգրան Ավինյան
Կարմիր գծերի նպատակը մեքենաների համար լավ պայմաններ ստեղծելը չէ. Տիգրան Ավինյան
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանի խոսքով` կարմիր գծերի հետ կապված նոր հավելված կթողարկվի։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T16:39+0400
2026-03-10T16:39+0400
2026-03-10T16:39+0400
կարմիր գծեր
տիգրան ավինյան
երևան
երևանի քաղաքապետարան
կենտրոն
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99676747_156:92:1789:1010_1920x0_80_0_0_3b3105893a436a2bacceec671675ebac.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Երևանում երթևեկության կազմակերպման քաղաքականությունն ուղղված է ոչ թե մարդատար ավտոմեքենաների համար առավել հարմար պայմաններ ստեղծելուն, այլ քաղաքի շարժունակության բարելավմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կարմիր գծերի վարձավճարի իջեցման հնարավորությանը։Դիտարկմանը, թե կարմիր գծերի գնի բարձրացումը, ըստ քաղաքային իշխանության հիմնավորման, Կենտրոնը բեռնաթափելու համար էր, սակայն խցանումներն ավելի են շատացել, Ավինյանն արձագանքեց՝ նշելով, որ մայրաքաղաքում խցանումները նույն մակարդակի վրա են, ինչ նախորդ տարի էր։Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Երևանում կարմիր գծերի թանկացումն իրավաչափ չի եղել«Դրան զուգահեռ ուզում եմ տեղեկացնել, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակն ավելացել է, այսինքն՝ շարժմանը մասնակից մարդատար ավտոմեքենաների թիվն աճել է։ Սա նշանակում է, որ որոշակի լուծումներ, որոնք քաղաքապետարանը տվել է (որքան էլ դրանք պոպուլյար չէին սկզբնական շրջանում), որոշակի արդյունքներ են տվել։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա մենք շատ շուտով մի հավելված ենք հրապարակելու, որով յուրաքանչյուր մարդ կարողանալու է տեսնել Երևան քաղաքում ազատ կայանատեղերը և մոտավոր ժամանակը, թե երբ կհասնի այնտեղ»,– շարունակեց քաղաքապետը։Հիշեցնենք, որ 2026-ի համար էլ Երևանի ավագանին հաստատեց, որ կամիր գծում կայանելու մեկ տարվա փաթեթը Ա գոտում 160 հազար դրամ է, իսկ Բ գոտում՝ 24 000: Ժամավճարն Ա գոտու համար 300 դրամ է, Բ գոտու համար` 200 դրամ։Ովքե՞ր կազատվեն կարմիր գծերի վճարից, և կփարատվե՞ն արդյոք քաղաքացիների մտավախությունները
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99676747_317:74:1622:1053_1920x0_80_0_0_6080713fe882dd52bc74522a89827534.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր գծեր, տիգրան ավինյան, երևան, երևանի քաղաքապետարան, կենտրոն, ավտոմեքենա, видео
կարմիր գծեր, տիգրան ավինյան, երևան, երևանի քաղաքապետարան, կենտրոն, ավտոմեքենա, видео
Կարմիր գծերի նպատակը մեքենաների համար լավ պայմաններ ստեղծելը չէ. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանի խոսքով` կարմիր գծերի հետ կապված նոր հավելված կթողարկվի։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Երևանում երթևեկության կազմակերպման քաղաքականությունն ուղղված է ոչ թե մարդատար ավտոմեքենաների համար առավել հարմար պայմաններ ստեղծելուն, այլ քաղաքի շարժունակության բարելավմանը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կարմիր գծերի վարձավճարի իջեցման հնարավորությանը։
«Միակ բանը, որ հնարավոր է Երևան քաղաքում, երթևեկության անցողիկության և անցունակության բարելավումն է, որը չի կարող ենթադրել ավելի լավ պայմաններ մարդատար ավտոմեքենաների համար։ Սա նշանակում է, որ մեր հիմնական նպատակն առաջին հերթին հետիոտնի և հանրային տրանսպորտի համար հարմարություն ստեղծելն է։ Հետագայում հնարավոր են նաև սահմանափակումներ մարդատար ավտոմեքենաների համար»,– ասաց Երևանի քաղաքապետը։
Դիտարկմանը, թե կարմիր գծերի գնի բարձրացումը, ըստ քաղաքային իշխանության հիմնավորման, Կենտրոնը բեռնաթափելու համար էր, սակայն խցանումներն ավելի են շատացել, Ավինյանն արձագանքեց՝ նշելով, որ մայրաքաղաքում խցանումները նույն մակարդակի վրա են, ինչ նախորդ տարի էր։
«Դրան զուգահեռ ուզում եմ տեղեկացնել, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակն ավելացել է, այսինքն՝ շարժմանը մասնակից մարդատար ավտոմեքենաների թիվն աճել է։ Սա նշանակում է, որ որոշակի լուծումներ, որոնք քաղաքապետարանը տվել է (որքան էլ դրանք պոպուլյար չէին սկզբնական շրջանում), որոշակի արդյունքներ են տվել։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա մենք շատ շուտով մի հավելված ենք հրապարակելու, որով յուրաքանչյուր մարդ կարողանալու է տեսնել Երևան քաղաքում ազատ կայանատեղերը և մոտավոր ժամանակը, թե երբ կհասնի այնտեղ»,– շարունակեց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ 2026-ի համար էլ Երևանի ավագանին հաստատեց, որ կամիր գծում կայանելու մեկ տարվա փաթեթը Ա գոտում 160 հազար դրամ է, իսկ Բ գոտում՝ 24 000: Ժամավճարն Ա գոտու համար 300 դրամ է, Բ գոտու համար` 200 դրամ։