https://arm.sputniknews.ru/20251212/veraqnnich-datarany-verahastatec-erevanum-karmir-gtseri-tankacumn-iravachap-chi-eghel-96823565.html
Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Երևանում կարմիր գծերի թանկացումն իրավաչափ չի եղել
Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Երևանում կարմիր գծերի թանկացումն իրավաչափ չի եղել
Sputnik Արմենիա
Երևանի ավագանու անդամները բողոքարկել էին Երևան քաղաքում թե՛ 2024թ., թե՛ 2025թ. ավտոկայանատեղիների վճարների թանկացումը: 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T15:52+0400
2025-12-12T15:52+0400
2025-12-12T16:00+0400
հայաստան
երևան
կարմիր գծեր
դատարան
թանկացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71110186_0:85:1600:985_1920x0_80_0_0_67e885b07a2891551b56e01fa4bcecdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը:2025 թ. մայիսի 23-ին վարչական դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված, տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ բողոքարկելու է այդ որոշումը։Հիշեցնենք` 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։Այս որոշման դեմ հայց էր ներկայացվել վարչական դատարան, որի վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակել էր 2024թ–ի դեկտեմբերի 19–ին միայն։ Եվ թեև դատարանն անվավեր էր ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու սահմանած նոր դրույքաչափերը, երևանյան կարմիր գծերում կայանողների համար դրույքաչափը չփոխվեց, քանի որ ավագանին դրույքաչափերը սահմանում է 1 տարվա համար, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71110186_89:0:1513:1068_1920x0_80_0_0_db8e212a1b91ad281447696ee69169e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, կարմիր գծեր, դատարան, թանկացում
հայաստան, երևան, կարմիր գծեր, դատարան, թանկացում
Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Երևանում կարմիր գծերի թանկացումն իրավաչափ չի եղել
15:52 12.12.2025 (Թարմացված է: 16:00 12.12.2025) Երևանի ավագանու անդամները բողոքարկել էին Երևան քաղաքում թե՛ 2024թ., թե՛ 2025թ. ավտոկայանատեղիների վճարների թանկացումը:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Վահե Գրիգորյանը:
2025 թ. մայիսի 23-ին վարչական դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված, տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Երևանի քաղաքապետարանը
հայտարարել էր, որ բողոքարկելու է այդ որոշումը։
«Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։ «Մայր Հայաստան» շարժման (Անդրանիկ Թևանյան) և համանուն խմբակցության ( Սամվել Հակոբյան, Մանուկ Սուքիասյան) հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե՛ 2024թ., թե՛ 2025թ. ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք` 2023 թ. դեկտեմբերի 26–ին
Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։
Այս որոշման դեմ հայց էր ներկայացվել վարչական դատարան, որի վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակել էր
2024թ–ի դեկտեմբերի 19–ին միայն։ Եվ թեև դատարանն անվավեր էր ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու սահմանած նոր դրույքաչափերը, երևանյան կարմիր գծերում կայանողների համար դրույքաչափը չփոխվեց, քանի որ ավագանին դրույքաչափերը սահմանում է 1 տարվա համար, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։