00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր կազատվեն կարմիր գծերի վճարից, և կփարատվե՞ն արդյոք քաղաքացիների մտավախությունները

© Sputnik / Asatur YesayantsԿարմիր գծեր
Կարմիր գծեր - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Կարմիր գծեր
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցնում է` չկա կարմիր գիծ, որը չի տեսահսկվում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Էլեկտրամոբիլների վարորդները և հաշմանդամություն ունեցող վարորդները չեն վճարի Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների` կարմիր գծերի համար նախատեսված տարեկան 160 հազար դրամ գումարը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծը, ըստ որի` հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիներում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները կվճարեն տարեկան 160 հազար դրամ։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ու չմասնակցեցին քվեարկությանը։
«Երևան քաղաքի ավագանին էլեկտրական մեքենաներին տեղական վճարից ազատելու արտոնություն է սահմանել, որը կպահպանվի նաև հունվարի 1-ից հետո։ Արտոնություն կա սահմանված նաև հաշմանդամների համար, որոնք նույնպես ազատված են ավտոկայանատեղիի համար տեղական վճարից»,– ասաց Հարությունյանը։
Տրանսպորտի վարչության պետի խոսքով` էլեկտրական մեքենաների մասով դիմում գրելու անհրաժեշտություն չկա, որովհետև համակարգը փոխինտեգրված է ճանապարհային ոստիկանության ռեգիստրի հետ, որտեղ հաշվառված է, թե մեքենան ինչ հզորության և ինչ վառելիքով է աշխատում։
Հաշմանդամություն ունեցող վարորդները պետք է ներկայացնեն դիմում ու կից փաստաթղթեր և համապատասխան ստուգումներից հետո ստանան արտոնություն։
Ինչ վերաբերում է այն վարորդներին, որոնք կարմիր գծերից խուսափելու համար ավտոմեքենան կայանում են Երևանի կենտրոնի բակային տարածքներում, ապա Հարությունյանը չբացառեց, որ հունվարի 1–ից հետո էլ կարող են նման դեպքեր լինել, բայց հազվադեպ։
«Բակային տարածքներում կայանատեղիները սահմանափակ են, դրանք հազիվ բավարարում են տվյալ շենքերի բնակիչներին, ուստի այդ տարածքներում կայանատեղի գտնելու շանսերը քչանում են»,–ասաց նա։
Անդրադառնալով քաղաքացիների այն մտավախություններին, որ կարմիր գծերն ապահով չեն կայանման համար, տրանսպորտի վարչության պետը հավաստիացրեց, որ բոլոր վճարովի կայանատեղիները զինված են տեսախցիկներով։
«Չկա վճարովի կայանատեղի` կարմիր գիծ, որը չի տեսահսկվում։ Ավտոմատացված համակարգեր են տեղադրված, և բոլոր տեսանյութերը պահպանվում են։ Ստացման կարգը հետևյալն է` քաղաքացին պետք է դիմի ոստիկանություն, որն էլ դիմում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ին, և տվյալ տեսանյութը փոխանցվում է քաղաքացուն` առանց որևէ վճարի և խոչընդոտի»,–ասաց նա։
Հարությունյանն ընդգծեց, որ կարմիր գծերի վճարի բարձրացման նպատակը օրվա պիկ ժամերին տրանսպորտային հոսքերը կառավարելն է։
«Մեր խնդիրն այն չէ, որ մեքենաները բերենք, տեղավորենք կառուցված ավտոկայանատեղիներում, քանի որ օրվա վերջին բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են գալու և խցանում առաջացնեն։ Սա սահմանափակող գործիք է, որ քաղաքացին անձնական ավտոմեքենայով կենտրոն չգա»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ։
Նշենք, որ կան մի շարք հատվածներ, որտեղ օրենքի ուժով հնարավոր չէ վճարովի կայանատեղի կազմակերպել։ Դրանք մշակութային, պետական, կրթական հաստատություններին կից տարածքներն են, ինչպես նաև Երևանի կենտրոնի շենքերի բակային տարածքներն ընդգրկող փողոցները։
Կարմիր գծերի թանկացումից Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 150 մլն դրամ եկամուտ է ակնկալում
Լրահոս
0