https://arm.sputniknews.ru/20260310/hhum-hajatararagrman-hamakargn-ambvoghjutjamb-kveranajvi-pek-pvokhnakhagah-99679037.html
ՀՀ–ում հայտարարագրման համակարգն ամբողջությամբ կվերանայվի. ՊԵԿ փոխնախագահ
ՀՀ–ում հայտարարագրման համակարգն ամբողջությամբ կվերանայվի. ՊԵԿ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Ռաֆայել Գևորգյանը գոհ է 2025 թվականի հայտարարագրման արդյունքներից։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T16:56+0400
2026-03-10T16:56+0400
2026-03-10T16:57+0400
ռաֆայել գևորգյան
հայտարարագիր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46286161_0:84:1601:984_1920x0_80_0_0_3451926b4c9e35a957825dbe34818d95.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ–ում հայտարարագրման համակարգն ամբողջությամբ կվերանայվի և առաջիկայում որոշակի փոփոխություններ կարվեն։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:2024 թվականի եկամուտների վերաբերյալ անցած տարի հայտարարագիր լրացրեց ամենամեծ խումբը` վարձու աշխատողները, ի՞նչ արդյունքներ գրանցեց ՊԵԿ–ը, արդյոք կարողացա՞վ բացահայտել ստվերային եկամուտներ. պատասխանելով հարցին Գևորգյանը նշելց, որ հայտարարագրման համակարգը ստվերային եկամուտներ բացահայտելու կամ վարչարարություն կիրառելու համար չէ։Նա գոհ է 2025 թվականի հայտարարագրման արդյունքներից, մասնավորապես, օրինակ` բնակարանների վարձակալության վճարման հարկերն աճել են 143 տոկոսով։ Ի դեպ, Գևորգյանի խոսքով` մոտ 200 հազար քաղաքացի է մուտք գործել համակարգ ու լրացրել հայտարարագիր, սակայն լրացուցիչ տվյալ ՊԵԿ–ին չի հայտնել։Ինչ վերաբերում է սոցիալական վճարների հետստացմանը, ապա նա նշեց, որ պետությունն այս մասով շուրջ 74 հազար քաղաքացու տրամադրել է 5.8 մլրդ դրամի փոխհատուցում, որից էական մասը կրթական հատվածին է ուղղված եղել, իսկ միջին գումարը կազմել է 73 հազար դրամ։Հիշեցնենք, որ այս տարեսկզբին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի` հայտարարագրման ենթակա չեն համարվի նվերները և ժառանգությունը, պարտքով տված գումարները՝ մինչև 1 մլն դրամի փոխառությունները, անձնական գույքը՝ բացի հողամասերից, մեկ այլ ֆիզիկական անձի վաճառելիս ստացված մինչև 1 մլն դրամը, ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվները կամ ծառայությունները։ Ընտանիքի անդամներից ստացված նվերներն ու գումարները ևս հայտարարագրման ենթակա չեն:Գույքի օտարումը հայտարարագրման ենթակա է, սակայն չի հարկվում, բացառություն են կազմում կրիպտոարժույթները, որոնց դեպքում, ըստ օրենսդրական նոր փոփոխությունների, որոշակի հարկային պարտավորություն, այնուամենայնիվ, առաջանում է։Հիշեցնենք նաև` 2026 թվականին, ինչպես և 2025-ին, հարկային հայտարարագրերը կարելի է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հարթակ ուղարկել մարտի 2-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ 2027 թվականից վերջնաժամկետը կկրճատվի մինչև մայիսի 1-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46286161_88:0:1511:1067_1920x0_80_0_0_41bbe36fe84ae87e1d357b682a1bd7dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գևորգյան, հայտարարագիր, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռաֆայել գևորգյան, հայտարարագիր, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ՀՀ–ում հայտարարագրման համակարգն ամբողջությամբ կվերանայվի. ՊԵԿ փոխնախագահ
16:56 10.03.2026 (Թարմացված է: 16:57 10.03.2026) Ռաֆայել Գևորգյանը գոհ է 2025 թվականի հայտարարագրման արդյունքներից։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ–ում հայտարարագրման համակարգն ամբողջությամբ կվերանայվի և առաջիկայում որոշակի փոփոխություններ կարվեն։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
«Սոցիալական ոլորտի մեր գործընկերների հետ համակարգերի ինտեգրումը մենք վերջերս ենք ավարտել, որի արդյունքում նպաստները, թոշակները նախալրացվում են ինքնաշխատ ձևով։ Առաջ չեմ ուզում ընկնել, սակայն նշեմ, որ առաջիկայում ևս նորություններ լինելու են։ Մեր նպատակն այն է, որ համակարգը դարձնենք ավելի մատչելի ու հեշտ օգտագործելի»,– ընդգծեց նա։
2024 թվականի եկամուտների վերաբերյալ անցած տարի հայտարարագիր լրացրեց ամենամեծ խումբը` վարձու աշխատողները, ի՞նչ արդյունքներ գրանցեց ՊԵԿ–ը, արդյոք կարողացա՞վ բացահայտել ստվերային եկամուտներ. պատասխանելով հարցին Գևորգյանը նշելց, որ հայտարարագրման համակարգը ստվերային եկամուտներ բացահայտելու կամ վարչարարություն կիրառելու համար չէ։
«Սա հարմարավետ համակարգ է, որը թույլ է տալիս հարկեր վճարել։ Այո, արդյունքը տեսել ենք, օրինակ` միայն անցած տարի 4.5 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտք է եղել ՊԵԿ, որը կրկնակի ավելի է նախորդ տարվա համեմատ` ի շնորհիվ հայտարարագրման գործիքի ներդրման։ Մեր գործառույթը փոքր գործարքներ բացահայտելը չէ կամ դրանց մասով անհասկանալի վարչարարություն անելը. ամեն մանր դեպքի հետևից գնալու համար մեծ ռեսուրս չենք ծախսելու»,– վստահեցրեց ՊԵԿ պաշտոնյան։
Նա գոհ է 2025 թվականի հայտարարագրման արդյունքներից, մասնավորապես, օրինակ` բնակարանների վարձակալության վճարման հարկերն աճել են 143 տոկոսով։ Ի դեպ, Գևորգյանի խոսքով` մոտ 200 հազար քաղաքացի է մուտք գործել համակարգ ու լրացրել հայտարարագիր, սակայն լրացուցիչ տվյալ ՊԵԿ–ին չի հայտնել։
Ինչ վերաբերում է սոցիալական վճարների հետստացմանը, ապա նա նշեց, որ պետությունն այս մասով շուրջ 74 հազար քաղաքացու տրամադրել է 5.8 մլրդ դրամի փոխհատուցում, որից էական մասը կրթական հատվածին է ուղղված եղել, իսկ միջին գումարը կազմել է 73 հազար դրամ։
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի` հայտարարագրման ենթակա չեն համարվի նվերները և ժառանգությունը, պարտքով տված գումարները՝ մինչև 1 մլն դրամի փոխառությունները, անձնական գույքը՝ բացի հողամասերից, մեկ այլ ֆիզիկական անձի վաճառելիս ստացված մինչև 1 մլն դրամը, ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվները կամ ծառայությունները։ Ընտանիքի անդամներից ստացված նվերներն ու գումարները ևս հայտարարագրման ենթակա չեն:
Գույքի օտարումը հայտարարագրման ենթակա է, սակայն չի հարկվում, բացառություն են կազմում կրիպտոարժույթները, որոնց դեպքում, ըստ օրենսդրական նոր փոփոխությունների, որոշակի հարկային պարտավորություն, այնուամենայնիվ, առաջանում է։
Հիշեցնենք նաև` 2026 թվականին, ինչպես և 2025-ին, հարկային հայտարարագրերը կարելի է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հարթակ ուղարկել մարտի 2-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ 2027 թվականից վերջնաժամկետը կկրճատվի մինչև մայիսի 1-ը։