00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է. ՀՀ ֆիննախը ներկայացրել է մանրամասները

© SputnikԱրթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2026
Բաժանորդագրվել
Ըստ պաշտոնյայի՝ եթե նախկինում հայտարարագրման ենթակա չէին մինչև 300 հազար դրամի (մոտ 780 դոլար) գումարները, ապա այդ շեմը կբարձրացվի մինչև 1 միլիոն դրամ (2,5 հազար դոլար):
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի քաղաքացիների համար պարզեցվել է եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը՝ մեկնաբանելով կառավարության ընդունած որոշումը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները քաղաքացիները կարող էին չհայտարարագրել, ապա նոր որոշմամբ այդ շեմը բարձրացվել է, սահմանվել է 1 մլն դրամ։ Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները քաղաքացիները կարող են չհայտարարագրել
Նա պարզաբանեց, որ խոսքը միանվագ ստացած գումարի մասին է, ոչ թե տարեկան հանրագումարի։
«Այսինքն՝ եթե մեկ ամսվա ընթացքում հարազատների, ընկերների, ընտանիքի անդամների կողմից 3 անգամ 500 հազար դրամ է փոխանցվում, ապա միևնույն է, դա չի հայտարարագրվում, որովհետև մեկանգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 մլն դրամը»,-ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է նաև հաշվի առնել, որ այս պարզեցումը վերաբերում է միայն այն գումարներին, որոնք ֆիզիկական անձը ստացել է այլ ֆիզիկական անձանցից՝ անհատույց կամ որպես պարտք, բայց ոչ որպես աշխատանքի վարձատրություն: Կրկնուսույցները, վերանորոգման աշխատանքներ իրականացնողները և այլ ինքնազբաղված անձինք, որոնք աշխատանք են կատարում այլ ֆիզիկական անձանց համար և վճարվում են դրա դիմաց, պետք է շարունակեն հայտարարագրել այդ եկամուտները և դրանցից հարկ վճարել։
Բացի այդ, հայտարարագրման ենթակա չէ ֆիզիկական անձի կողմից այլ ֆիզիկական անձին մինչև 1 մլն դրամ արժողությամբ գույքի վաճառքը (բացառությամբ հողամասի վաճառքի)։ Գերազանցման դեպքում գործարքը պետք է հայտարարագրել, սակայն դրանից հարկեր վճարելու կարիք չկա։
Պատասխանելով սոցիալական կրեդիտների, այսինքն՝ կրթության և առողջապահության ծախսերի դիմաց մինչև 100 հազար դրամի չափով հարկային վերադարձի վերաբերյալ հարցերին՝ Ալեքսանյանը հիշեցրեց, որ համընդհանուր բժշկական ապահովագրության գծով վերադարձը նախատեսված է տարեկան մինչև 50 հազար դրամի չափով։ Այժմ քննարկվում է մասնավոր ապահովագրությունների համար վերադարձման ենթակա գումարների շեմ սահմանելու հարցը։
Հիշեցնենք, որ 2026 թվականին, ինչպես և 2025-ին, հարկային հայտարարագրերը կարելի է Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հարթակ ուղարկել մարտի 2-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ 2027 թվականից վերջնաժամկետը կկրճատվի մինչև մայիսի 1-ը։
Արդյոք ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում աշխատելիս պետք է հավելյալ հարկ վճարեն. ՊԵԿ-ի պարզաբանումը
Լրահոս
0