https://arm.sputniknews.ru/20260310/ame-um-hh-shurj-40-qaghaqaci-ka-nerarjal-14-usanvoghner-agn-99688298.html
ԱՄԷ-ում ՀՀ շուրջ 40 քաղաքացի կա, ներառյալ 14 ուսանողներ. ԱԳՆ
ԱՄԷ-ում ՀՀ շուրջ 40 քաղաքացի կա, ներառյալ 14 ուսանողներ. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Առողջական խնդիր ունեցող 3 ՀՀ քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են Հայաստան։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T19:35+0400
2026-03-10T19:35+0400
2026-03-10T19:57+0400
մասկատ
օման
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99643315_0:1:1601:901_1920x0_80_0_0_fbda7331343446187537ec9079241028.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ այսօր Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում:Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքներըՍտեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։
մասկատ
օման
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99643315_197:0:1398:901_1920x0_80_0_0_128971a3d19f92b91cfec95095cb3eda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասկատ, օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
մասկատ, օման, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ԱՄԷ-ում ՀՀ շուրջ 40 քաղաքացի կա, ներառյալ 14 ուսանողներ. ԱԳՆ
19:35 10.03.2026 (Թարմացված է: 19:57 10.03.2026) Առողջական խնդիր ունեցող 3 ՀՀ քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ: Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում:
Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
«ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությունն են հայցել նաև առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց հետ պահպանվել է մշտական կապ՝ հրատապ հարցերը հասցեագրելու նպատակով։ Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ»,–հայտնում է մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։
Հիշեցնենք, որ ի պատասխան
ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված
ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։