https://arm.sputniknews.ru/20260228/israjely-kankhargelich-harvats-e-hascrel-iranin-inch-e-katarvum-tehranum-99285610.html
Իսրայելը հարված է հասցրել Իրանին. ի՞նչ է կատարվում Թեհրանում
Իսրայելը հարված է հասցրել Իրանին. ի՞նչ է կատարվում Թեհրանում
Sputnik Արմենիա
Իսրայելում շչակներ են գործարկվել, իսկ բջջային հեռախոսներին նախազգուշացում է ուղարկվել։ 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T10:34+0400
2026-02-28T10:34+0400
2026-02-28T12:17+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99289691_0:0:1921:1080_1920x0_80_0_0_9270cdd5803d558cfe7d92af8f232f95.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։ Այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը` նշելով, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանում 3 պայթյուն է որոտացել։Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ամբողջ երկրում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, իսկ բջջային հեռախոսներին նախազգուշացում է ուղարկվել, որպեսզի մարդիկ մոտ մնան պահպանվող տարածքներին, քանի որ հնարավոր է` Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակվեն։Իսրայելը փակել է օդային տարածքը։Գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով բարդ որոշում է կայացվել։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն էլ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, կոչ է արել անհապաղ լքել երկիրը:Հիշեցնենք` տևական ժամանակ է` Իսրայելն ու Իրանը կոշտ դիմակայության մեջ են։ Թել Ավիվը Թեհրանին մեղադրում է միջուկային ծրագրի զարգացման և Իսրայելի դեմ գործող զինված խմբավորումներին աջակցելու մեջ: Իրանն էլ համարում է, որ տարածաշրջանի անկայունության գլխավոր աղբյուրը Իսրայելն է։ Իրավիճակն ավելի թեժացավ, երբ արևմտյան երկրները սկսեցին հայտարարել, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը։Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Удар по президентскому дворцу в Тегеране
Sputnik Արմենիա
Момент удара по президентскому дворцу в Тегеране.
2026-02-28T10:34+0400
true
PT0M19S
Кадры авиаудара Израиля по Ирану
Sputnik Արմենիա
Кадры авиаудара Израиля по Ирану
2026-02-28T10:34+0400
true
PT0M16S
Дым в Тегеране после удара Израиля
Sputnik Արմենիա
Дым в Тегеране после удара Израиля
2026-02-28T10:34+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99289691_173:0:1613:1080_1920x0_80_0_0_6e95cab00f255900dce9057a80603904.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, պայթյուն, видео
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, պայթյուն, видео
Իսրայելը հարված է հասցրել Իրանին. ի՞նչ է կատարվում Թեհրանում
10:34 28.02.2026 (Թարմացված է: 12:17 28.02.2026) Իսրայելում շչակներ են գործարկվել, իսկ բջջային հեռախոսներին նախազգուշացում է ուղարկվել։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։ Այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը` նշելով, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանում 3 պայթյուն է որոտացել։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ամբողջ երկրում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, իսկ բջջային հեռախոսներին նախազգուշացում է ուղարկվել, որպեսզի մարդիկ մոտ մնան պահպանվող տարածքներին, քանի որ հնարավոր է` Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակվեն։
Իսրայելը փակել է օդային տարածքը։
Գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով բարդ որոշում է կայացվել։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն էլ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, կոչ է արել անհապաղ լքել երկիրը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Իսրայելն ու Իրանը կոշտ դիմակայության մեջ են։ Թել Ավիվը Թեհրանին մեղադրում է միջուկային ծրագրի զարգացման և Իսրայելի դեմ գործող զինված խմբավորումներին աջակցելու մեջ: Իրանն էլ համարում է, որ տարածաշրջանի անկայունության գլխավոր աղբյուրը Իսրայելն է։ Իրավիճակն ավելի թեժացավ, երբ արևմտյան երկրները սկսեցին հայտարարել, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը։