https://arm.sputniknews.ru/20260310/ajs-tari-petrvarin-hajastan-shurj-4000-vov-aveli-zbvosashrjik-e-ajcelel-qan-nakhvord-tari-99665016.html
Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի
Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի
Sputnik Արմենիա
Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ամենամեծ թիվը շարունակում է Ռուսաստանից լինել։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T11:00+0400
2026-03-10T11:00+0400
2026-03-10T11:30+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
հայաստան
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99666299_0:0:1410:793_1920x0_80_0_0_5fbfd7633b4520dc5c4f13ac493a428e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Այս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 121 285 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 117 372 է եղել։ Սա նշանակում է, որ այս փետրվարին շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է մեր երկիր եկել։Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ` այս տարվա փետրվարին, ինչպես և նախորդ տարի, Հայաստան ավելի շատ այցելել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թ. հունվարը ռեկորդային է եղել։Ավելի վաղ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել էր Զբոսաշրջության ռազմավարական նոր ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։ Զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ), նաև կրոնական զբոսաշրջությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99666299_105:0:1306:901_1920x0_80_0_0_877e12907d53b8084a990c3c015903c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, ինֆոգրաֆիկա, инфографика
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, ինֆոգրաֆիկա, инфографика
Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի
11:00 10.03.2026 (Թարմացված է: 11:30 10.03.2026) Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ամենամեծ թիվը շարունակում է Ռուսաստանից լինել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Այս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 121 285 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 117 372 է եղել։ Սա նշանակում է, որ այս փետրվարին շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է մեր երկիր եկել։
«2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ` այս տարվա փետրվարին, ինչպես և նախորդ տարի, Հայաստան ավելի շատ այցելել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թ. հունվարը ռեկորդային է եղել։
Ավելի վաղ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը
ներկայացրել էր Զբոսաշրջության ռազմավարական նոր ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։ Զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ), նաև կրոնական զբոսաշրջությունը։